MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Yarın:+19 °C
Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները
10:16, 19.03.2019
3770 | 0

Սկզբում ոչինչ չի եղել. չի եղել ո'չ երկինք, ո'չ երկիր, ո'չ աստղեր, ո'չ լուսին, ո'չ արև, և այս համատարած ամայության անունը Ժինունգագապ (այսինքն` «խորխորատ», «անդունդ») է եղել:

Հյուսիսային կողմում Նիֆլհեյմը` սառցադաշտերի ու մառախուղների աշխարհն (իգական նախասկիզբ) է եղել, հարավային կողմում Մյուսպելհեյմը` կրակների աշխարհը (արական նախասկիզբ), որի պահապանը հսկա Սյուրտուն է եղել: Հելիգավար անվամբ տասներկու գետերը մեռյալների երկրից հոսել են դեպի անդունդը, որն այս շփումից սառցակալել է ու սառցադաշտեր է գոյացրել: Մյուսպելեյմից եկող բոցավառ ամպերը դեպի անդունդն են շարժվել և, սառույցների հետ շփվելով, մառախուղ են գոյացրել:

Այս մառախուղից գոյացած ջրի կաթիլներն ընկել են գետնին, որոնք ծնունդ են տվել սառույցների դուստրերին ու առաջին հսկային` Իմիրին:

Այդ նույն ժամանակ հայտնվում է Օդհումլան` ստնտու կովը: Նրա պտուկներից կաթի չորս գետակներ են հոսել, որոնցից սնունդ է առել Իմիրը:
(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
yukarı