MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Զգուշանալ այս համարից 095-121-405!!!!Գիշերվա սատանան․Իրական դեպք․
01:29, 26.03.2019
12661 | 0
Պարզվում է, որ գիշերը շատերի համար զվարճանալու պատրվակ է, այն էլ ուրիշների քնի հաշվին։ Մի քանի օր առաջ, մի երիտասարդ ամուսնացած աղջկա զանգ է գալիս անծանոթ համարից գիշերվա ժամը 2․22-ին։ Քնաթաթախ վերցնում է հեռախոսը․ -Լսում եմ։ Հեռախոսի մյուս կողմից լսվում է անծանոթ կնոջ ձայն․ -Բարև Ձեզ, -խոսում է շշուկով, -մի հարց կարամ տամ, ուղղակի ես Աբովյանից եմ եկել, մենակ եմ լրիվ ստեղ․ուզում եմ բան հարցնել։ Աղջիկն ասում է․ -Ասացեք, ինչ խնդիր է (առանց հարցնելու, թե ով է կինը, ինչու է իրեն զանգում այդ ուշ ժամի, քունն էլ գլխին, միայն շտապում էր պատասխանել ու քնել) -Իյա՜, ախր խնդիր չի, հարց է, -հեգնանքով պատասխանում է կինը։ -Դե հարցրեք վերջապես ու թողեք քնենք, -զայրանում է աղջիկը։ -Կողքդ մարդ կա՞, որ հարց տամ կարաս կամաց պատասխանես, -շարունակում է խելագար կինը։ Այդ հարցի ժամանակ էր, երբ արթնանում է աղջկա քնած երեխան ու լաց է լինում։ Աղջիկը զայրանում է կնոջ վրա ու անջատում հեռախոսը։ Գնում է իր մոր սենյակ, տեսնում մայրն էլ քնած չէ։ Պատմում է զանգի մասին։ Մայրն ապշում է։ Քանզի նույն կինը իրեն էլ էր զանգել նախ մեկ ամիս առաջ նույն պատրվակով ու նաև մի քանի րոպե առաջ էլ։ Փորձում են հասկանալ ով է նա, որտեղից 2ի համարն էլ ուներ և ինչ էր ուզում հարցնել վերջապես։ Աղջկա ամուսինն է խառնվում իրար։ Անդադար զանգում է 2 համարներից էլ, բայց ապարդյուն։ Աղջկա մոր համարը գցում են սև ցուցակ, իսկ աղջկա զանգերին այդպես էլ չեն պատասխանում։ Իրականում, զանգից հետո, աղջիկա մոտ վախի լուրջ սիմպտոմներ են հայտնվում։ Նրա գլխով ամեն ինչ անցնում էր։ Մտածում էր այս տեխնալոգիաների դարում, ամեն ոք կարող էր հեշտությամբ խարդախություն անել ցանկացած կերպ, նույնիսկ հասարակ զանգով, քանզի զանազան պատմություններ էր լսել։ Նրան թվում էր, իրեն ամեն տեղ հետևում են։ Նրան ուր որ է կառևանգեն ու նման անիրական վախեր էր ունենում։ Բարեբախտաբար մի լուծում կար։ Հարցին պատասխան է տալիս getcontact ծրագիրը, որի միջոցով կարելի է հասկանալ նշված համարի տակ, ինչ անուններ են գրանցված տարբեր մարդկանց հեռախոսներում։ Արդյունքում պարզվեց, որ այդ խելագար կինը զանգահարում է բոլորին հենց գիշերով, հիմնականում ժամը 2ից 4ը և ունենում տարօրինակ զրույցներ։Պատմում իր հետ տեղի ունեցած սեռական հարաբերությունների, հաճույքների, ապրումների կամ տանջանքների մասին, որ ունեցել է կամ իրապես կամ իր երևակայան ուղեղում։ Տղամարդկանց մոտ նրա անվան տակ նույնիսկ հայհոյանքներ կային։ Ուզում եմ ոստիկանության ուշադրությունը գրավել այս խելագարի վրա, այս երևույթի առհասարակ։ Քանի անմեղ աղջիկների, կանանց, երեխաների հոգեկան ապրումների պատճառ կարող է դառնալ 1խելագարի զանգը։ Նյութը տարածելը խրախուսվում է։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նինա Սարգսյան
20:33, 29.08.2020
3937 | 0
11:45, 05.06.2019
3131 | 0
11:44, 05.06.2019
3158 | 0
15:26, 22.05.2019
4065 | 0
18:26, 30.03.2019
4072 | 0
02:23, 30.03.2019
3683 | 0
yukarı