Mamul.am
Tam versiyon
USD 476.34, EUR 530.17, RUB 7.45, GBP 614.19
+11 °C, +12 °C ... +19 °C Tomorrow:+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աշակերտների միջոցով՝ ինքնակառավարման օր
15:05, 05.04.2019
04.04.2019թ.Կապանի N13 հիմնական դպրոցում հայտարարվեց «Ինքնակառավարման օր»: /Նախաձեռնությունը ԴԱԿ Ռիմա Մկրտյանի/
Տնօրենի հրամանով տնօրենի և փոխտնօրենների պարտականությունները հանձնարարվել էին 9-րդ և 8-րդ դասարանների աշակերտներին: Ուսուցչական կազմի կողմից ընտրված աշակերտներն էլ այդ օրը վարեցին դասերը, ովքեր մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել յուրաքանչյուր դասի: Ինչպես զրույցի ժամանակ նշեց տնօրեն Զավեն Ստեփանյանը, այդ օրը մեծ նշանակություն ունի աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների զարգացման, աշակերտի ինքնահաստատման և աշակերտամետ ուսուցման համար: Ուսուցիչներն իրենց սուրբ ու նվիրական գործը մեկ օրով վստահեցին աշակերտներին: Նրանցից յուրաքանչյուրը իրեն առաջին անգամ զգաց ուսուցչի դերում, հասկացավ ուսուցչի ծանր աշխատանքի գինը:
Ինքնակառավարման օրն ավարտվեց գեղեցիկ հանդիպմամբ, որին մասնակցում էին ուսուցիչներին փոխարինող աշակերտները: Նրանք միմյանց հետ կիսվեցին իրենց փորձով և ամբողջացրին իրենց հանձնարարված աշխատանքը: Ինքնակառավարման օրվա նպատակն այն է, որ աշակերտները գիտակցեն ուսուցչի գործի կարևորությունն ու դժվարությունը։
«Պետք է խոստովանեմ, որ ևս մեկ անգամ համոզվեցի սեփական փորձով, թե որքա՛ն դժվար, պատասխանատու գործ է ուսուցչի աշխատանքը: Որքա՛ն ջանք, եռանդ և համբերություն է պահանջվում այդ դժվարին աշխատանքում: Որքա՛ն դժվար է ճիշտ մոտեցում ունենալ յուրաքանչյուր աշակերտի, հասկանալ նրա ներաշխարհը, դառնալ նրա հոգու հաղորդակիցը, ընկերը և ուսուցանողը» , իր խոսքում նշոց Քերոբ Ավագյանը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Կապանի N13 հիմնական դպրոց
10:07, 14.03.2019
yukarı