Եկար վարար անձրևի պե՜ս Ու ամե՜ն ինչ խառնեցիր, «Ամեն ինչ» -ը ծա՜ռ ու թուփ չէր՝ Սի՜րտս էր, հոգի՜ս, Իմացի՛ր: Եկար վայրի արևի պե՜ս Ու ամե՜ն ինչ այրեցիր, «Ամեն ինչ» -ը բա՜կ ու տուն չէր՝ Շուրթե՜րս էին Իմացի՛ր: Եկա՜ր, ասե՜ս մի սուրբ պատկեր՝ Հոգո՜վ, սրտո՜վ, պայծա՜ռ, ջի՜նջ, Երբ մերկացար ձեռքերիս մեջ Ես մոռացա՜ Ամե՜ն ինչ: Եկար Տիրոջ զավակի պե՜ս, Սե՜ր քամեցիր իմ սրտից, … Ու հեռացա՜ր վայրկյանի պես, Բա՜յց… մնացի՜ր «Ամե՜ն ինչ»: |