MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Yarın:+20 °C
Մշակույթը որպես ժողովուրդների մերձեցման կամուրջ
19:54, 09.05.2019
1440 | 0


De Bilt-ը ՈՒտրեխտի նահանգի համայնքապետարաններից մեկն է` մոտ 42 հազար բնակչությամբ: Առանձին De Bilt գյուղում բնակվում է 10 հազարից ավելի մարդ: Մենք ուզում ենք խոսել De Bilt-ի քաղաքապետարանի մասին, որը միավորում է մի քանի այդպիսի քաղաքներ, և որտեղ` ինչպես Նիդերլանդների գրեթե ողջ տարածքում հայեր են բնակվում:

De Bilt-ի համայնքում է ապրում և աշխատում մեր հայրենակից Կարինե Քլյանը, որն էլ արժանացել է տեղի քաղաքապետարանի և թերթի ուշադրությանը: Կարինեն ակտիվ համագործակցում է Դե Բիլտի քաղաքապետարանի հետ և փորձում է հայ համայնքի ու տեղի հասարակության հետ մերձեցման ու համագործակցության եզրեր գտնել` ավելի շատ մշակութային ասպարեզում: Կարինեն առաջնային է համարում փնտրել այնպիսի նախաձեռնություն, որ Հայ ու տեղի բնակչության համար ինտեգրմանը նպաստող մշակութային ծրագրեր առաջադրեն, նաև պարզել Դե Բիլտի քաղաքապետարանի այս ուղղությամբ տարվող աշխատանքները: Առաջնայինը ինտեգրվող մարդկանց մեկուսացումից դուրս բերելու և համայնքին կապելու խնդիրներն են: Ահա սրան էլ ձգտում է Կարինե Քլյանը և նա քաղաքապետարանի հետ համագործակցության իր առաջին քայլերից մեկն է կատարել:

Հենց սրա մասին էլ անդրադարձել է տեղի De Vierklank թերթը` « «Հայկական շոուն «Het Lichtruim» -ում վերնագրով:
De Vierklank թերթը` «Մշակույթ», «Ամպեր», «Կամուրջ» երեք ենթավերնագրով հոդված է տպագրել, որտեղ պատմում է մայիսի 5-ի կիրակի օրը Բիլթհովենի Het Lichtruim մշակութային կենտրոնի հայերեն թատերական ներկայացման մասին (խոսքը Գավիթ թատրոնի «Անավարտ դատ» ներկայացման մասին է, -ծանոթ Ն.Օ) , որտեղ տեղի հայերը վայելեցին նաև միմյանց ներկայությունը: Կարինեն Նիդերլանդներում է արդեն 22 տարի, որից 20 տարին ամբողջությամբ հենց սկզբից ներգրավված է եղել De Bilt-ի հասարակական կյանքին:
«Լավ ինտեգրվելու համար գիտեի, որ պետք է արագ հարմարվել իմ նոր երկրին», - Ասել է Կարինե Քլյանը` նշելով, որ շատ կարեւոր է սովորել լեզուն` թեև հոլանդերենը բավական բարդ է ու նաև հայերի համար դժվար սովորվող լեզու:

«Շատ հայերի համար դժվար է հարմարվել հոլանդական հասարակությանը: Ոչ միայն կա լեզվի խնդիր, նաև մշակույթն է տարբեր», - ասել է Կարինեն: Նա գտնում է, որ մեր ժողովուրդների ընդհանրական հատկանիշներն էլ շատ շատ են ու համայնքապետարանի բոլոր 45 հայ ընտանիքներին «Het Lichtruim» թատերական ներկայացման է հրավիրել նաև գաղափարի համար: Ակտիվ շփման ու համագործակցության շնորհիվ երկու ժողովուրդներն իրար փոխանցելու ու սովորելու շատ բան ունեն ու այս առումով մշակույթի կենտրոնում նաև հայերը ներգրավված պետք է լինեն: «Նիդերլանդական օրագրի» հետ ունեցած զրույցում Կարինեն նշեց, որ օգտագործելով համագործակցության հնարավորությունները, մենք, մեր արվեստն ու մշակույթը պետք է ի ցույց դնենք հոլանդացիներին, ինչու արվեստի ու նկարչության դասընթացներ չկազմակերպել կենտրոնում, կամ էլ բացել գրքերի ցուցահանդես:


Կարելի է ասել, որ Հայաստանի մասին «առաջին դասն» արդեն տրված է, այն ստացել է De Vierklank թերթի թղթակից Walter Eijndhoven-ը, նրան մեր հայրենակից, նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը ասել է, որ Հայաստանը ամենասպիտակ ամպեր ունեցող երկիրն է աշխարհում ու որպես նկարիչ ճանապարհորդելով շատ երկրներում ու ի վերջո բնակվելով Նիդերլանդներում, համոզվել է դրանում: Ալիկն ասել է, որ Հայաստանն ամենալավ երկիրն է, որի հետ նա կապ է պահպանում:
Այս մտքերը De Vierklank թերթի թղթակիցը շարադրել է «Ամպեր» ենթավերնագրի ներքո, մյուս` «Կամուրջ» եզրափակիչ ենթավերնագրի տակ Կարինե Քլյանը հույս է հայտնում, որ իր նախաձեռնություններն այն կամուրջը կլինեն, որ ի վերջո կծառայի Բիլտի հասարակությանն ու հայ համայնքի մերձեցմանը:

Մշակույթը որպես ժողովուրդների մերձեցման կամուրջ

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
582 | 0
yukarı