MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Yarın:+24 °C
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Slavuj» ԵՎ «Zwarte zee» ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ` ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ
16:12, 13.05.2019
1553 | 0

Նիդերլանդական` հայկական երգերի ու երաժշտության կատարումների մեզ ծանոթ «Slavuj» երգչախումբը, (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակը, այս օրերին բարեգործական համերգներով Հայաստանում են: Սա նաև խմբերի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ- շրջագայություն է: Այն իսկական տոնի է վերածվել: Անակնկալները երկուստեք են, մի կողմից հյուրերն իրենց համար հայտնագործում են սքանչելի ու տաղանդավոր, պատմական հին անցյալ ու հարուստ մշակույթ ունեցող Հայաստանն ու նրա ժողովրդին, մյուս կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում հոլանդացիների հայերեն կատարումներն են հիացնում մեր համերկրացիներին:


Նրանց Հայաստան է բերել ու կազմակերպչական մեծ աշխատանք է կատարել մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Նա քսան տարուց ի վեր Նիդերլանդներում է և ակտիվորեն զբաղվում է մասնագիտական գործունեությամբ: Ռուզաննային միշտ միշտ տեսել ենք միջամայնքային կարևոր միջոցառումներին: Մինչ հանրային հեռուստատեսության տրամադրած տեսաերիզը դիտելը մեր ընթերցողներին ենք ներկայացնում տարիներ առաջ Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կողմից Հայոց Ցեղասպանության տարելիցին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում նրա երաժշտական երկու կատարումները:


Հավելենք, որ նման նախաձեռնությունները` արտասահմանցիների մասնակցությամբ հայ արվեստն ու մշակույթը ներկայացնելն ու տարածելը, բավական արդյունավետ ու նպատակային է: Օրինակ Նիդերլանդներում նրանց հայերեն լեզվով համերգներին ավելի շատ տեղաբնակներ են ներգրավվում, քան հայկական խմբերի շրջագայության ժամանակ:

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Slavuj» ԵՎ «Zwarte zee» ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ` ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ
#Nid_Oragir
#ԱռաջինԱլիք #ԱռավոտԼուսո
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
297 | 0
00:09, 09.03.2024
838 | 0
yukarı