Տարիներ առաջ լսել էի, որ հարևանի աղջիկը ժավելի սպիրտ էր խմել և բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մի օր փողոցում աղջկա մորը հանդիպելով, հարցրեցի, թե ինչպե՞ս է աղջկա առողջական վիճակը: Նա պատասխանեց. -Աստված ժավել ծախողի արևը պահի, լավ է, որ ժավելի հետ ջուր էր խառնել, թե չէ իմ աղջիկը կմեռներ: Մարտին Ներսիսյան (Ֆեյսբուք) |