MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +25 °C Yarın:+24 °C
Կայացավ «Ներառական կրթություն: Կրթություն բոլորի համար» խորագրով գիտական սեմինար
15:11, 17.05.2019
3399 | 0
Մայիսի 17-ին Արցախի պետական համալսարանի

մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության ևհոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ և ամբիոնի դասախոս Սուսաննա Հայրապետյանի ղեկավարությամբ նախադպրոցականմանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորողուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է «Ներառական կրթություն: Կրթությունբոլորի համար» թեմայով գիտական սեմինար:

Միջոցառմանը ներկա էին տարբեր դպրոցների լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, սոցմանկավարժներ, հոգեբաններ:

Սուսաննա Հայրապետյանի խոսքով` միջոցառման նպատակն է ուսուցիչներին ևուսանողներին խորապես ծանոթացնել և հասանելի դարձնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատելու մեթոդները, ձևերը:

Ուսանողները ներկայացրել են ներառական կրթության էությունը և մարտահրավերները` այդհամատեքստում կարևորելով թիմային աշխատանքը:

«Դպրոցը պետք է պատասխանատվություն կրի ստեղծելու այնպիսի միջավայր, որյուրաքանչյուր աշակերտ կարողանա սովորել և ստեղծագործել», - ասել է ուսանողուհիՄարտա Հովսեփյանը` նշելով, որ դպրոցի միջավայրը պետք է միտված լինի զարգացնելույուրաքանչյուր աշակերտի ներուժը և կարողությունները:

Ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը կարևորել է գիտական սեմինարի նշանակությունը ուսանողների գիտակրթական կյանքում` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին` նշելով, որ կրթության ոլորտում արդիական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արցախի պետական համալսարան
yukarı