MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Yarın:+28 °C
Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում
13:45, 27.05.2019
1896 | 0

Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում


ԲԱՑԱՌԻԿ


Հաստատապես պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում, Հայ դուդուկահար Արթուր Պետրոսյանը և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սարկավագ Պերճ Ասատուրյանը, հայազգի քրիստոնեական ժամանակաշրջանի հոգևորական Սբ. Սերվատիուսի անունը կրող տաճարում հնչեցրել են հայկական հնագույն երաժշտություն:

Մեղրածոր դուդուկի ելևԷջները տարածվեցին ոչ միայն հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, այլև Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները բացվում են հազվագյուտ դեպքերում և որի արտոնությունը տրված է տեղի հայ համայնքի ու եկեղեցու ղեկավարությանը: Ահա թե ինչ փոխանցեց Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը.

-Մեզ վստահված է այն բանալին, որ տաճարի 120 դռներ է բացում: Սուրբ Սերվատյուսի բազմադարյան ներկայությունը և Ներկայիս Հայ-նիդերլանդական ջերմ հարաբերությունները` հին ու նոր ժամանակների յուրովի մշակութային կամուրջ է մեր երկու ժողովուրդների համար:

Հայազգի Սուրբ Սերվատիուսը 4-րդ դարի հայ հոգևորական է, որը քրիստոնեություն է տարածել և եկեղեցիներ կառուցել Եվրոպայում, այդ թվում ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի ու Գերմանիայի տարածքում։ Նրա գործունեությունն ավելի գնահատվել է մահվանից հետո: Ամեն տարի կաթոլիկ եկեղեցին նրան նվիրված տոնակատարություններ է կատարում:
Եկեղեցին, որտեղ հնչել է Կոմիտասյան երաժշտությունը` կառուցվել է սկսած 1000 թվականից, 1039 թ.-ին բազիլիկան օծվել է: Սերվատիուսի մահից հետո (384 թ․ մայիսի 13) այն եղել է փայտից, իսկ 550-ին այն փոխարինվել է քարե կառույցով:
1985 թ. Մայիսի 14-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը այցելել է եկեղեցի` տալով պապական բազիլիկայի կարգավիճակ: Այն Նիդերլանդների ամենահին եկեղեցիներից է: Բազիլիկայի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն ունի: Եկեղեցում են պահվում Սերվատիուսի մասունքները:

Nid.Oragir

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
300 | 0
00:09, 09.03.2024
849 | 0
yukarı