Անիմաստ մի բա՜ռ, Կծու մի երկտո՜ղ, Արված մի հեգնա՜նք՝ դա՜ռը կամ թթու, Սա՜ռը մի ծիծաղ կամ Անտարբերությո՜ւն - Ահա թե ինչն է կործանում մարդուն: Սրանք վերքե՜ր են, Որ չե՜ն լավանում (Համենայն դեպս երկա՜ր ժամանակ) Սրանք երգե՜ր են, Որ սի՜րտ են թաղում Առա՜նց պատանքի, Առա՜նց պատգարակ… Եթե սրտիցդ արյո՜ւն է կաթում՝ Դա տանելի՜ է, Դա՛ կսպիանա՜, Երբ սիրտդ խոցո՜ւմ են՝ Չի՛ գալիս արյուն Նշանակո՜ւմ է՝ սիրտդ քարացավ: Այդպես լինում է վիրավորանքի՜ց Անտարբերությունի՜ց (ինչպես ասացի) Խանդի՜ց, կասկածի՜ց, Բայց ամենակարևորը (ցավո՜ք և հաճա՜խ) Այդպես լինում է Հումորը զգալու պակասից… Կնոջ ցանկությունների պես Մարդկային սիրտը չունի օրենքներ, Այնպես որ սիրտ իմ, ուզե՜ս թե չուզե՜ս Պատահելու են այնպիսի՜ օրեր, Որ չե՛ս ցանկանա ապրե՜լ-տրոփե՜լ… |