MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Ինչու՞ ձեռք բերել արևային վահանակներ հենց էկո Ստեպ Արմենիայից:
11:56, 05.06.2019
2272 | 0
Այսօր շուկան առաջարկում է արևային վահանակների լայն ընտրություն: Դուք կարող եք ձեռք բերել տարբեր երկրներում արտադրված արևային վահանակներ ու ստանալ նաև երաշխիքային սպասարկման տարբեր ժամկետներ ու պայմաններ, վահանակի կենսագործունեության, որակի տարբեր առանձնահատկություններ՝ կախված Ձեր պահանջներից:
Հանդիսանալով գերմանական AE Solar բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Էկո Ստեպ Արմենիան առաջարկում է գերմանական որակին համապատասխան արևային լուծումներ:
Տեղադրելով արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ Էկո Ստեպ Արմենիայից Դուք ունենում եք հնարավորություն խնայելու Ձեր միջոցներն ու ապրելու առավել կանաչ միջավայրում:
Այսպիսով. Ինչու՞ ձեռք բերել արևային վահանակներ հենց Էկո Ստեպից:
• Միայն գերմանական Ա կարգի տեխնոլոգիաներ՝ գերմանական պատասխանատվությամբ և ճշտությամբ: Յուրաքանչյուր արևային վահանակ անցնում է առանձին փորձաքննություն՝ ստանալով առանձին սերտիֆիկացում:
• Շուկայում տրամադրվող ամենաերկար երաշխիքները՝ 12 տարի երաշխիքային սպասարկում և 30 տարի և ավելի շահագործման ժամկետ:
• Տարեկան ոչ ավել, քան 0.6%-0.7% դեգրադացիա (ամորտիզացիա): 30 տարի հետո արևային վահանակը ունենում է մոտ 80% արտադրողականություն:
• Կարկուտին դիմացկունություն՝ 28մմ տրամագծով, 23 մ/վ արագությամբ:
• Էկո Ստեպ ընկերությունը կատարում է պարտադիր հողանցում (Заземление): Երաշխավորում է արևային ՖՎ կայանի անվտանգությունը:
• Օգտագործվում են միայն երկակի ջերմամեկուսացմամբ, հաստ, բարձր ջերմաստիճանի և խոնավությանը դիմակայող լարեր: Չէ՞ որ լարերը մշտապես գտնվում են բաց վիճակում:

Արևային կայանը երկարաժամկետ պրոդուկտ է, որը ձեռք է բերվում մեկ անգամ՝ երկար ու անվտանգ օգտագործման, խնայելու համար: Մի՛ վստահեք էժան ապրանքին, որովհետև Դուք վճարում եք որակի համար:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Eco Step Solar Energy Solutions
16:28, 17.07.2020
2793 | 0
yukarı