MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Yarın:+26 °C
Որքանո՞վ են արժանահավատ բուհերի շնորհած որակավորումները․ կքննարկեն դասախոսներն ու ուսանողները
15:00, 13.06.2019
2770 | 0

Որքանո՞վ են ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումներն արժանահավատ։ Ինչպե՞ս անել, որ բուհի դիպլոմը վկայի շրջանավարտի մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի ընթացքում։

Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողով, որին կմասնակցեն հայաստանյան բուհերի դասախոսներ ու ուսանողներ, որակի ապահովման պատասխանատուներ, կարիերայի կենտրոնների մասնագետներ, կրթության կառավարիչներ և այլք։

Համաժողովի շրջանակներում մասնակիցները կքննարկեն, թե ինչպես են բուհերը պլանավորում ուսանողի առաջընթացը, ուսանողի առաջընթացի արդյունավետ պլանավորումը որքանով կապահովի շնորհված որակավորումների արժանահավատությունը, որքանով է կարևոր պրակտիկան ուսանողի առաջընթացի գործում և այլն։ Հաջողված փորձի օրինակով կներկայացվի, թե ինչպես ապահովել ուսանողի պլանավորված առաջընթացը ուսումնառության ընթացքում։

Ուսանողներն ու դասախոսները իրենց տեսանկյունից կպատմեն նաև, թե որն է ուսուցման մոտիվացիան, ինչպես հասնել նրան, որ և՛ դասախոսը, և՛ ուսանողը լինեն մոտիվացված։

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Կարաբեկյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետը և հաջողված փորձը կներկայացնեն դասախոսներ ԵՊՀ-ից, ԵՊԲՀ-ից, Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից և այլն։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իր հիմնադրման 10-մյակի առթիվ 2019-ը հայտարարել է որակի տարի։ Այս համաժողովը ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումներից մեկն է։

Որակի տարվա առաջին միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 22-ին․ ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում թեյախմություն տեղի ունեցավ ԿԳ նախարարի, ՈԱԱԿ տնօրենի և ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների մասնակցությամբ։ Քննարկվեցին բուհերի խնդիրները, մասնավորապես բուհերի կառավարման արդյունավետության և ուսումնական հաստատություններում որակի ապահովման կենտրոնների դերի բարձրացմանն առնչվող հարցեր։

Իսկ մարտի 1-ին տեղի ունեցավ համաժողով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովում քննարկվեց, թե ինչպես կարող են քոլեջները գործատուների հետ արդյունավետ հաղորդակցություն ձևավորել։

ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı