Հունիսի 25-ին, օրը ցերեկով, Երևանի կենտրոնում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին, իսկ ոստիկանությունը դանակահարողին ազատ է արձակել և չի կալանավորել: Հունիսի 26-ին, ժամը 13: 00-ին Ռեֆորմիստների կուսակցության կենտրոնական գրասենյակում (Բաղրամյան 59, 3-րդ հարկ), տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում ռեֆորմիստները կպատմեն դեպքի մանրամասները և կհայտարարեն դեպքի առթիվ իրենց կողմից նախաձեռնվող գործողությունների մասին: |