MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Yarın:+20 °C
Կրթել ու դաստիարակել են մի ամբողջ սերունդ
19:12, 01.07.2019
3792 | 0
ՈՒսումնական պրոցեսը հատեց վերջնագիծը: Տարվա ընթացքում, ուսմանը զուգահեռ, Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները քաղաքի տարբեր կազմակերպություններում անցկացրեցին իրենց արտադրական ուսուցման պրակտիկաները, տեսական գիտելիքները զուգորդեցին մասնագիտական կարողություններով, վարպետ-դաստիարակների հետ միասին աշխատաշուկայում աչքի ընկած, հմուտ, գործին նվիրված, անվանի արհեստավորների միջոցով հարստացրեցին իրենց գիտելիքները:
ՈՒ այս ամենը հնարավորություն ընձեռեց ուսանողներին հաջողությամբ հանձնել պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները:
Կատարված աշխատանքների, ձեռք բերված արդյունքների, հետագա անելիքների մասին էր այսօր կայացած 2018-2019 ուս տարվա մանկավարժական խորհրդի վերջին նիստը: Քննարկման ավարտին ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը գոհունակությամբ նշեց, որ ուսումնարանի մանկավարժները հաջողությամբ են կատարել իրենց առջև դրված բոլոր պարտականությունները, կրթել ու դաստիարակել են մի ամբողջ սերունդ, որոնք վաղը պիտանի են դառնալու մեր պետությանն ու մեր ժողովրդին:

Օվսաննա Չափարյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4943 | 0
yukarı