MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Yarın:+27 °C
Կոտայքի մարզպետն այցելել է ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայր
15:11, 11.07.2019
4663 | 0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է հանքարդյունաբերության ճյուղը՝ որպես տնտեսության կարևոր ոլորտներից մեկը և ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայրում էր:

Հանքավայրն առաջին անգամ շահագործվել է 1985 թ.-ին, ապա 1996 և 2006 թ.-ին դադարեցրել իր գործունեությունը:

Մինչև 2011 թվականը չի շահագործվել, բայց Սոթքի հանքավայրի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պես հանդիսացել է «ԳՄՄ գոլդի» ակտիվը:

Հանքավայրն ունի 108 հանքուղի: 2010 թ ից հանքավայրի սեփականատեր ու գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը 23-րդ հանքուղիով իջել է հանքավայր, շրջել հանքուղիով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հնարավորություններին և արտահանման ծավալներին:

Հանքավայրը զբաղեցնում է 579 հա տարածք: Շուրջ 205 աշխատակիցները Հրազդան ու Մեղրաձոր համայնքներից են, միջին աշխատավարձը կազմում է 282 000 դրամ:

Գլխավոր տնօրեն Վարդան Մարգարյանը մարզպետին նաև ծանոթացրել է հանքահանման ընթացքին՝ հայտնելով, որ կատարվում են նախապատրաստական փորվածքներ, հանքաքարը հանելուց հետո տեղափոխվում է ֆաբրիկայի հարստացուցիչ գործարանի պահեստ, վերամշակվում և ստացված երկու տեսակ խտանյութը՝ գրավիո և ֆլոտո, վաճառվում է շվեյցարական ընկերություններին:

Մարզպետն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի այս ոլորտի զարգացմանը:


kotayk.mtad.am

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4901 | 0
yukarı