Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները հեռու են բովանդակահեն լինելուց ու իմիտացիոն բնույթ են կրում: Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, բայց դուք ՛՛զլացաք՛՛ իրավական գնահատական տալ նրանց ՛՛արած՛՛ ու ՛՛չարած՛՛-ներին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ՛՛մեծ ոգևորությամբ՛՛ չասեմ գիտակցաբար շարունակեցիք նախկին կառավարման համակարգի իներցիաները: Կրկնվեմ, անցած տարվա ամռանը Սևանի վիճակից ելնելով պետական լիազորված մարմինը պետք է ահազանգեր և մեր կողմից բարձրացված խնդիրները ներկայացներ կառավարությունում: Խնդիրները պետք է քննարկվեին անվտանգության խորհուրդում, բայց, ցավոք սրտի, ավելի շատ զբաղված էին 2019 թվականը կովկասյան ընձառուjծի տարի ընդունելով, նախարարության անվանափոխման, նախարարության ՛՛լոգոյի՛՛, էլեկտրամոբիլների և այլ ՛՛հետաքրքիր՛՛ հարցերով... Բացասական եմ գնահատում ՛՛թարմացված՛՛ պետական կառավարման համակարգի վերջին մեկ տարվա ՛՛վերաբերմունքը՛՛ Սևանի հանդեպ: Չնայած մեր գնահատականը ինչ?, Սևանը ինքը տվեց ձեր գնահատականը: Հ.Գ. ուշադրություն, կոպիտ սխալների շարքը շարունակում եք... հա, սկզբի համար մի փոքր հուշում, շրջակա միջավայրի նախարարությունը կառավարություն է ներկայացրել Սևանի ափամերձ տարածքներ մաքրման նոր ՛՛առաջարկներ՛՛: 2017 թվականին ընթացքում ծովի մակերևույթից բարձրության նիշերի հաստատված ՛՛քարտեզները ՛՛համադրվեցին օրթոֆոտոների /2014թ./ հետ, արդյունքում պարզվեց, որ նիշերը սխալ են ՛՛գծվել՛՛: Իսկ դա նշանակում է, որ ջրի տակ մնացող բոլոր օբյեկտների, ենթակառուցվածքի մասով իրական պատկեր հնարավոր չի լինի ունենալ... առաջարկ շրջակա միջավայրի նախարարությանը, մինչև տեղեկատվության օգտագործելը այն ենթակա է ստուգման, դե նախկին իշխանությունների ժամանակ էր մշակվել... Շարունակելի...»: |