Ամիսներ արաջ, Ամբերդ պատմամշակութային արգելոց այցելելով պարզեցինք, որ Ամբերդ ամրոցի առջև գտնվող, 1986թ-ին հաստատված և ներառված, սակայն 2013թ-ին կասկածելի հանգամանքներով պահպանական գոտուց հանված տարածքում, շինարարություն իրականացնողը հենց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանն է, որն այդ 2000 քառակուսի մետր հողը սեփականաշնորհել է, դարձնելով, իր որդու անունով, իսկ որդին՝ Ամբերդ պատմամշակութային արգելոցի նախկին տնօրենն է: Անդրանդառնալով Քարահունջ պատմամշակութային արգելոցում կատարվող իրավիճակին, տեսնում ենք, որ Քարահունջի արգելոցի տնօրենը, մասնագիտությամբ նկարիչ Աշոտ Ավագյանն է, որը հայտնի է որպես տարօրինակ ծեսեր իրականացնող: Նա ինքն իրեն ներկայացնում է, որպես հեթանոս, հնագույն հայկական արարողություններ վերականգնող քրմապետ: Առանձնակի սեր ունի սեռական օրգաններ և հարաբերություններ պատկերող կտավներ, կոլաժներ և պերֆոմանսներ սարքելու նկատմամբ: Սիսիանում իրականացրել է իր սեփական թաղման ծեսը, մերկ կնոջ մարմնի վրա ցուցադրաբար նկարել խորհրդանշաններ, իրականացրել «չբեր կնոջը պտղաբեր դարձնող» ծես, իսկ «Քարահունջ» հուշարձանի տարածքում կազմակերպում է նեոհեթանոսական աղանդավորական ծեսեր, նկարահանում այլմորակայիների սեռական օրգիաներ: Նա նաև տեղափոխում և վնասում է բազմադարյա քարեր, կատարում պեղումների հետ անհամատեղելի գործողություններ: Այսքանից ելնելով անում ենք մի հետևություն՝ Մշակույթի նախարարությունում և հատկապես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պետք է կատարվեն լրջագույն փոփոխություններ: Պատմաբանի գիտական կոչում չունեցող դիլետանտները, պետք է հեռացվեն նման պաշտոններից և անգամ մուտք չունենան նման հաստատություններ, գիտկան ուսումնասիրություններն ու պեղումներն էլ, պետք է անցկացվեն միմիայն բարձր գիտական կոչումներ ունեցող որակյալ մասնագետների մշտական վերահսկողության ներքո և ոչ թե օտարերկյա գրանտներից սնվող, պատմագիտական ՀԿ-ների ակտիվիստների մակարդակն ունեցող անձանց կողմից: Հայկ Կիսեբլյան |