MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Yarın:+16 °C
Մայր Աթոռը հստակ հաստատեց՝ «Կյանքի խոսքը» աղանդ է և ոչ մի կապ չունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ։
05:25, 29.07.2019
3905 | 0

2003-2004թթ, երբ Սևան քաղաքում էի, ծանոթներիս միջոցով տեղեկացա «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մասին, որի վերաբերյալ մինչ այդ ոչինչ չգիտեի։ Խոսակցությունների ընթացքում պարզեցի, որ քաղաքի բնակչության մի ստվար հատված հարում է այս ուղղությանը և ամեն կիրակի կազմակերպվում են կանոնավոր հավաքներ։ Դրանք վարում են հոգևոր հովիվները, ովքեր քարոզների համար ընտրում են որոշակի թեմաներ և դասախոսություններ։ Հատկանշական է, որ «Կյանքի խոսքի» հետևորդները քաղաքում բավականին լավ դիրք են զբաղեցնում և ապահովված են մշտական աշխատանքով։ Ավելին՝ որոշները դառնում են աղանդավորներ բարեկեցության ակնկալիքներով։

Երևան վերադառնալով՝ փորձեցի ավելի շատ տեղեկություններ հավաքել այս կազմակերպության մասին և մեծ էր զարմանքս, երբ նկատեցի, որ «Կյանքի խոսքը» հեռահար նպատակներ ունի և հստակ ստրատեգիական քայլերով ներխուժում է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներ։ Այս աղանդին հարող մարդկանց շարքերում շատ կան հայտնի դեմքեր, ովքեր հաջողություններ են գրանցում բացառապես այս կառույցի աջակցությամբ և պարբերաբար մամուլով և հեռուստատեսությամբ կիսվում են իրենց կրոնական հայացքներով (հիշենք երկնակամարում առկայծող մեր «աստղիկներին», ովքեր, սկզբում մի քիչ զգուշությամբ, այժմ ավելի համարձակ, հաստատում են իրենց կապը «Կյանքի խոսքի» հետ): Մեծ նպատակների մասին էր վկայում ևս մեկ փաստ՝ «Կյանքի խոսքը» ներկայանում է որպես քրիստոնեության բողոքական ուղղություն, որը «ցանկանում է իր շուրջը տարածել Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը» ։ Փորձ է արվում հասարակ աղանդից ավելին լինելու, որը կարող է հավասարազոր դառնալ Հայ Առաքելական Եկեղեցուն։

Մասնավորապես համանցանցում առկա պաշտոնական էջում ասվում է․ «Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք, հարում ենք քրիստոնեության բողոքական ուղղության ավետարանական ընտանիքին։ Ընդունում ենք Սուրբ Երրորդությունը, Քրիստոսի Աստվածությունը, փրկագործությունը, Սուրբ Հոգու անձ և Աստված լինելը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը և այլ քրիստոնեական դոկտրինները» ։

Թերևս նման ձևակերպումները հրաշալի խայծ են հասարակ քաղաքացիներին մոլորեցնելու և սեփական շարքերում ընդգրկելու գործում։

Ակնհայտ է, որ կառույցը խուսափում է «աղանդ» պիտակից, քանի որ վերջիններս կիրառում են արգելված մեթոդներ՝ հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ քայքայելով ու վտանգելով երկրի հիմքերը։ Դեռ 2012 թ, երբ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դատարանում վիճարկում էր «Իրավունք» թերթի հերթական համարում տպագրված «Ավանդախառն *****լուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, Մայր Աթոռը հստակ հաստատեց՝ «Կյանքի խոսքը» աղանդ է և ոչ մի կապ չունի Առաքելական եկեղեցու հետ։

Ավելին՝ բարեգործության կեղծ քողի տակ՝ նախօրոք ծրագրված քարոզչություն է իրականացնում՝ թիրախավորելով սոցիալապես անապահով խավերին։ Այսպիսի արձագանքի ֆոնի վրա տարօրինակ տպավորություն է թողնում կազմակերպության հետևյալ գրառումը․ «Հարգալից ենք վերաբերվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ ճանաչելով նրա ավանդը հայ ժողովրդի կյանքում» ։ Ստացվում է, որ հարգանքը կա, ավանդը ժողովրդի կայացման գործում տեսանելի է, բայց ջանք ու եռանդ չի խնայվում եկեղեցու հիմքերը խարխլելու համար։ Փաստորեն Լուսավորչական եկեղեցին ձեռք է բերել լուրջ հակառակորդ ի դեմս աղանդավորական խմբավորման, որը տարեցտարի բարելավում է իր դիրքերը և, արդեն բացահայտ, փորձում է պաշտոնապես հաստատված իշխանություն ստանալ՝ ակտիվորեն մասնակցելով երկրում ծավալվող քաղաքական գործընթացներին։

Նկատառումներս հաստատվում են՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանում առկա իրողությունները։ Դեռ ցույցերի օրերին հրապարակում սկսեցին հանդես գալ այս աղանդի ակնառու ներկայացուցիչներ՝ ի դեմս Ալինա Մարտիրոսյանի և Ջուլիետա Ստեփանյանի, իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո ձևավորվեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը, որի շարքերում, ըստ «Եկեղեցի քանդողներ» կայքի, կան «Կյանքի խոսքի» անդամներ։

Եվ ևս մեկ դիտարկում: Միգուցե պատահականության արդյունքում, բայց կա մի ուշագրավ համընկում Ուկրանիայի նարնջագույն հեղափոխության հետ՝ չնայած հեղափոխությունների մեջ եղած հստակ տարբերություններին։ Նույն խարիզմատիկ ուղղության պատկանող «Աստծո դեսպանատուն եկեղեցին» աջակցում էր Ուկրանիայում իրականացվող հեղաշրջմանը, որի արդյունքում այս հոսանքի հետևորդը դարձավ նորանշանակ նախագահի խորհրդականը։ Հիշեցնենք, որ մեր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի արդեն նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը նույնպես «Կյանքի խոսքի» անդամ էր, որի մասին լուրը բացասաբար ընդունվեց հասարակության կողմից։ Հնարավոր է՝ այս բոլոր դիտարկումները և զուգադիպությունները լոկ պատահականության արդյունք են, սակայն, առանց դրանց էլ, այս աղանդի բազմամյա քայքայիչ գործունեությունն ընդունում է մտահոգիչ դրսևորումներ, որը վտանգում է մեր հավատն ու եկեղեցին։

Հ.Գ. Հավելենք, որ «Կյանքի խոսքի» առնչությամբ մենք իրականում տիրապետում ենք սպասվածից ավելի քան տեղեկատվության, նրա հետևորդների գերազանց մասին ճանաչում ենք անուն առ անուն, պաշտոն առ պաշտոն ու որպես իմպերատիվ բարձրաձայնում՝ Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի մեր ազգային ինքնության ամեանազորեղ կռվաններից մեկը ու ոչնչացման է դատապարտված նրա հետ մրցության մտնելու փորձ անող յուրաքանչյուր ուժ:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Գարիկ Մաիլյան
yukarı