E-Tree-ն հանգստի գոտի է, որտեղ արևից ստացվում է էներգիա, մարդիկ հնարավորություն ունեն անվճար ինտերնետի, կարող են օգտվել մոնիտորից, որը ցույց է տալիս աշխարհի տարբեր մասերում գտնվող E-Tree- ների քաղաքների մասին տեղեկատվություն: Օրինակ Իսրայելի E-Tree-ում գտնվող մարդիկ կարող են ուսումնասիրել Չինաստանի այն քաղաքի մասին, որտեղ E-Tree է գտնվում: E-Tree-ն մատակարարում է այն ամենը, ինչի կարիքը կունենա մարդը երկար ճանապարհ անցնելուց հետ՝ կարևորագույնը ջուր: E-Tree-ի ստեղծող թիմը, որ վաղուց արդեն զբաղվում էր արևային պանելների տեղադրմամբ, որոշեց էլ ավելի մեծացնել իր գործունեությունը՝ ստեղծելով մի բան, որը կունենա էլ ավելի սոցիալական ուղղվածություն, ավելի մեծ հնարավորություններ առաջարկելով քաղաքացիներին: Երբ արևային վահանակներ են տեղադրվում մեկի տանը, դրանից օգտվում են ընդամենը մի քանի հոգի: Իսկ այ E-Tree-ն թույլ է տալիս մի ամբողջ հասարակության օգտվել արևից ստացվող էներգիայից: E-Tree-ի տարբեր մոդելներ են արտադրվել այս ընթացքում՝ սկսած ծառի մետաղյա ճյուղերից, վերջացրած ապակյա ճյուղերի դիզայնով: Ծառի ամենահասարակ տարբերակը տեղադրված է Իսրայելում, որը տալիս է 1 400 Վտ/ժ էներգիա, որը բավական հզոր ցուցանիշ է անցորդներին անվճար հոսանք, սառը ջուր, WiFi, լույս տալու համար: E-Tree-ն իդեալական է քաղաքների համար, որոնք քարոզում են կանաչ էներգիան, էկոլոգիայի պաշտպանությունը, շրջակա միջավայրի մաքրությունը և այլն: Այն իդեալական է այգիներում, բաց թանգարաններում, դպրոցներում կամ համալսարաններում, հիվանդանոցներում տեղադրման համար: E-Tree-ն չի պահանջում շատ խնամք: Միակ բանը, որ պետք է անել հաճախ, դա արևային պանելի լվացումն է ժամանակ առ ժամանակ, որպեսզի վերջինս չկորցնի իր էֆեկտիվությունը: Արևային ավտոնոմ կայանը, շնորհիվ իր մարտկոցների, հնարավորություն է տալիս ամբողջ գիշեր նույնպես օգտվել E-Tree-ի անվճար ծառայություններից: |