MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
92-ին տեղի ունեցած Շուշիի ազատագրումը «համաձայնեցված չի եղել» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ամենևին դուր չի եկել նրան
01:34, 22.09.2019
2901 | 0

92-թվականին տեղի ունեցած Շուշիի ազատագրումը «համաձայնեցված չի եղել» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ամենևին դուր չի եկել նրան, այլ ընդհակառակը՝ բարկացրել է, վրդոհվեցրել: Նույն այդ հաղթանակից անմիջապես հետո, տեղի ունեցան կատաղի մարտեր, որոնց արդյունքում հայկական կողմը կորցրեց Շահումյանի շրջանը և Մարտակերտի մեծ մասը: Ասում էին, որ այդքան տարածքը հաձնել են և հանձնողը նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել, այդ հողերը ծախված են և որ այսուհետ սահմանը պետք է անցնի Խաչեն գետի երկայնքով:

Սակայն նույն Խաչեն գետի ափին, 43 ծածկանվամբ հանդես եկող փոքրամարմին և աչքի չընկնող հրամանատար Օգանովսկի Սամվելը համախմբեց տարածքում գտնվող ազատամարտիկներին, դեմ գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, երդվեց ազատագրել Մարտակերտն ու տեր կանգնեց իր խոստմանը: Մարտակերտն ազատագրվեց:
Այսօր նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական սանիկները, նույն Օգանովսկի Սամոյին՝ Արցախի հերոս հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, մեղադրում են «պայմանավորված» Ապրիլյան պատերազմ իրականացնելու և «հող ծախելու» մեջ, «Բերձորյան ահաբեկչություն» և «Մարտի մեկ» կազմակերպելու մեջ:
Սա պատահականությու՞ն է, թե՞ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի պատիժն է իր հետ «չհամաձայնեցված» գործողին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
yukarı