MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել. Լիլիթ Հովակիմյան
14:24, 13.08.2019
2194 | 0

Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբության էջում գրում է. «Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել

Հատուկ ուզում եմ նշել, որ այսօր չեմ ալարել և ուսումնասիրել եմ Արման Բաբաջանյանին վերաբորող մի քանի նյութեր... Պարզվում է, որ Արման Բաբաջանյանը ունի այդպիսի սովորություն՝ հնչեցնել մեղադրանքներ տարբեր մարդկանց հասցեին, չմանրամասնել դրանք և հետո ասել, թե ով համաձայն չէ, թող դիմի դատարան, բայց դրա հետ մեկտեղ զգուշացնել, թե կոռեկտ կլինեք ձեր հայտարարություններում, քանի որ չեմ հանդուրժի... և այլն, և այլն: Հատկապես պարոն Բաբաջանյանը սիրում է տարբեր անձանց հասցեին հնչեցնել /այստեղ՝ ուշադրություն/ ՛քրեական անցյալ ունի՛ բառակապակցությունը: Սա հատկապես զավեշտալի է հաշվի առնելով Արման Բաբաջանյանի քրեական անցյալը...
Արման Բաբաջանյանի հիշողությունը շատ բարեհաջող կերպով տեղ-տեղ մթագնում է: Իր այսօրվա սրտաճմլիկ գրառումը նա սկսել է 1999 թվականից: Ուզում եմ հատուկ հարց հղեմ իրեն և հարցնեմ՝ արդյո՞ք ինքը չի հիշում 1999 թվականին նախորդած թալանի տարիները: Թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Արման Բաբաջանյանի ընտանիքը լավ է ապրել: Ինչևիցե...
Քանի որ Արման Բաբաջանյանը 2018 թվականի ԱԺ ընտրություններից ի վեր իր ուշադրությունը առավելապես սևեռում էր դիվանագիտական կորպուսի վրա՝ քննադատելով գրեթե բոլոր դեսպաններին և պարբերաբար նաև անդրադառնում էր մարտի 1-ի դեպքերին, բայց բացառապես սեփական փիառի համատեքստում, վերջին օրերին իր կողմից դրսևորվող ակտիվությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ խիստ կասկածելի է:
Արման Բաբաջանյանը ԱԺ-ում հանդիսանում է ՙՙԼուսավոր Հայաստան՚՚ կուսակցության ֆրակցիայի անդամ և այդպիսով չի կարող որպես պատգամավոր հանդես գալ այսպիսի հայտարարություններով՝ առանց դրանք իր անմիջական վերադասի հետ համաձայնացնելու: Քանի որ Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հրապարակում այս առումով չի եղել, կարելի է ենթադրել, որ պարոն Մարուքյանը համաձայն է Արման Բաբաջանյանի արտահայտած այն մտքի հետ, որ մարտի 1-ի ողբերգության առաջին և միակ շահառուն Սերժ Սարգսյանն է:
Ավելորդ է նշել, որ այդ գաղափարը ուղղակիորեն հակասում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարություններին:
Կասկածից վեր է այն, որ պարոն Բաբաջանյանը այս արշավը չի սկսել սեփական նախաձեռնությամբ, և այստեղ առաջանում են հարցեր, մասնավորապես՝ ովքե՞ր են շահագրգռված, որպեսզի Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անունը խառնված լինի մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետ և ի՞նչ են շահելու այդ պատվիրատուները, եթե, օրինակ, Սերժ Սարգսյանի ստատուսը փոխվի և նա մարտի 1-ի գործում ներգրավվի այլ կարգավիճակով:
Այս ամենը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ մեր հայրենիքը գտնվում է նոր իշխանությունների ձեռքում: Կասկած չկա, որ այս ողջ ընթացքում իշխանական ուժերի ողջ զինանոցը օգտագործվում էր մեկ անձի վրեժի ծարավը բավարարելու համար: Թերևս չկարողանալով գտնել Սերժ Սարգսյանին որևէ քիչ թե շատ հիմնավոր մեղադրանք ներկայացնելու հիմք՝ այժմ Արման Բաբաջանյանի միջոցով փորձ է կատարվում արատավորել ՀՀ 3-րդ նախագահի անունը:
Եզրափակելով ուզում եմ ասել հետևյալը՝ չի ստացվի: Եվ հետո, կարծում եմ, որ ռմբարկուն սխալ է ընտրված: Արցախի հերոսի անունը արատավորելու փորձեր կատարելու համար պետք է ընտրել այնպիսի անբասիր մարդու, որը ունենա առնվազն Սերժ Սարգսսյանի չափ հեղինակություն»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
yukarı