MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
5 միլիոն դրամ մսխվեց հանուն այն բանի, որ Երևան քաղաքում սպանվի քաղաքային մշակույթը. Կարեն Վարդանյան
14:40, 15.08.2019
1850 | 0
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «5 միլիոն դրամ մսխվեց հանուն այն բանի, որ Երևան քաղաքում սպանվի քաղաքային մշակույթը և քաղաքը վերածվի գեղի՝ փողոցում գորգեր լվալու քոչվորական ավանդույթով:
Արդյո՞ք սա պետական միջոցների յուրացում չէ, արդյո՞ք ներկայացված ծախսերը տեղավորվում են ողջամտության շրջանակներում: 200 հազար դրամ բրենդավորման համար՝ ինչի՞ բրենդավորւմ, քոչվորական ավանդույթի՞: 300 հազար դրամ սցենարի համար՝ ի՞նչ սցենար, գորգ լվալու՞: Ասեմ, որ եթե գորգ լվալու սցենար գրելը իրոք 300 հազար արժենար, ես արդեն վաղուց մասնագիտությունս փոխած կլինեի և կաշխատեի որպես սցենարիստ:
Ի՞նչ կարելի էր անել այդ 5 միլիոնով նշվածի փոխարեն: Շատ բան կարելի էր: Օրինակ այսօր շատ մարդիկ բուժման, վիրահատության խնդիրներ ունեն, բայց գումար չունեն: Այդ 5 միլիոնով թեկուզ կարելի էր օգնել մի քանի նման մարդու, նույնիսկ՝ կյանքեր փրկել»:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı