MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Yarın:+25 °C
Համահայկական ազգային համաձայնությունը հայտարարում է՝ «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ»
16:44, 21.08.2019
1919 | 0

Հայաստանում շարունակվում է «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԵԱ + ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ» հանցավոր համագործակցությունը, որի արդյունքում շարունակական բնույթ է ստանում թե՛ Ամուլսարի, թե՛ Թեղուտի շահագործումը։

Թե՛ Թեղուտի հանքի, որի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի փլուզման իրական վտանգ, թե՛ Ամուլսարի շահագործումը կարող են աղետաբեր դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ոչնչացումը, երկրի անապատացումը, կենսաբազմազանության անվերադարձ կորուստը աններելի հանցագործություն է հայրենի բնության նկատմամբ։

Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրավամբ պատկանող և Անկախության Հռչակագրի 7-րդ կետով ամրագրված ՀՀ բնական ռեսուրսները ժողովրդի՛ սեփականությունն են, սակայն ժողովուրդը այդ հանքերի շահագործումից չի ստանում իրեն հասանելիք մասնաբաժինը, ավելին՝ ժողովուրդը ԴԵՄ է թե՛ Թեղուտի, թե՛ Ամուլսարի բնական ռեսուրսների շահագործմանը։ Եվ ուրեմն, «Լիդիան ինտերնեյշնլ» -ի հետ առաջացող խնդիրները կարգավորելն ու ժողովրդի պատվերը կատարելը նույն ժողովրդի վարձված աշխատողների՝ իշխանությունների ուղղակի պարտականությունն է։

ՀՀ իշխանություններն ի վերջո պետք է հասկանան, որ իրենք որոշումներ կայացնող իշխանիկներ չեն, այլ լոկ ծառայողներ։


ՀԱՀ Մտավորականների խորհուրդ,

ՀԱՀ Քաղաքական կուսակցությունների խորհուրդ,

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների

և նախաձեռնությունների խորհուրդ

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համահայկական Ազգային Համաձայնություն
yukarı