Mamul.am
Tam versiyon
USD 476.76, EUR 526.20, RUB 7.42, GBP 608.06
+12 °C, +10 °C ... +23 °C Tomorrow:+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հույների առասպելական հերոսներից մեկի մասին, որի անունն է կրում Ամստերդամի ֆոտբոլային հռչակավոր թիմերից մեկը (սկիզբը` նախորդ հոդվածում)
17:19, 23.08.2019

Այաքսը չի կարողանում կուլ տալ այս վիրավորանքը: Նա որոշում է գիշերը կոտորել հույների բոլոր առաջնորդներին, բայց Աթենաս Պալլաս դիցուհին նրան զրկում է բանականությունից: Այդ վիճակում նա հարձակվում է անասունների նախիրի վրա, և, մտածելով, թե դրանք հույների առաջնորդներն են, մեծ մասին կոտորում է: Մնացածին մեկ շղթայով կապում է, քշում է իրենց ճամբար ու այնտեղ ավարտում է կոտորածը: Ընտրելով երկու ճերմակոտն ոչխար, նա կտրում է դրանցից մեկի լեզուն ու գլուխը` կարծելով, թե դա Ագամեմնոնն է կամ էլ Մենելայոսը, իսկ երկրորդ ոչխարին կապում է սյունին, վերցնում է երասանը և սկսում է ձաղկել` հարվածներն ուղեկցելով հայհոյանքներով ու կենդանուն անվանելով ուխտադրուժ Ոդիսևս: Առավոտյան, ուշքի գալով, տեսնում է, թե ինչ է արել և կանչում է որդուն` Եվսիկոսին, նրան է հանձնում իր հռչակավոր վահանը: «Իմ մնացյալ ասպազենը, - ասում է նա, - թող ինձ հետ թաղեն, երբ ես մեռնեմ»: Այաքսի խորթ եղբայրն այդ ժամանակ այդտեղ չէր, և Այաքսը նրան հանձնարաություններ պարունակող ուղերձ է հղում: Դրանից հետո նա որդուն ասում է, թե իրենից կվանի Աթենասի զայրույթը, երբ լողա աղի ջրում ու գտնի մի կտոր հող, որին մարդու ոտքը չի դիպել և որտեղ կարելի է հուսալիորեն սուրը թաղել, ու ճանապարհ է ընկնում` մահ գտնելու միակ ցանկությամբ: Նա Հեկտորից ստացած սրի կոթը խրում է հողի մեջ ու թևատակի մասով ընկնում է այդ սրի վար: Մահվանից առաջ նա Զևսին խնդրում է, որպեսզի իր խորթ եղբորն հայտնեն, թե որտեղ է իր դիակը, Հերմեսին խնդրում է, որ իր ստվերը տանի Ասֆոդիլյան մարգագետիններ, հետո նզովում է Ագամեմնոնին ու նրա ամբողջ տոհմը` վրիժառության աստվածուհիներին կոչ անելով վրեժ լուծել նրանից իրեն հասցված վիրավորանքի համար:

Զևսն անմիջապես տեղեկացնում է Այաքսի խորթ եղբորը, թե որտեղ է նա ինքնասպանություն է գործել: Խորթ եղբայրն շտապում է Զևսի ասած վայրը. Այաքսն ընկած էր արյան լճակի մեջ: Նա վշտից պոկոտում էր իր մազերը: Երբ գալիս է նաև Մենելայոսը և արգելում է թաղել Այաքսին, որովհետև նա արժանի է, որ գիշատիչների բաժին դառնա, վրա հասած Ոդիսևսը միջամտում է հասունացած կռվին ու համոզում է Ագամեմնոնին՝ թույլ տալ հուղարկավորության ծես կատարել: Ի վերջո, Ագամեմնոնը թույլ է տալիս թաղել Այաքսին, բայց ինքնասպանություն գործածների ծեսով՝ արգելելով խարույկի վրա կիզումը, քանի որ զոհվածը մարտի դաշտում չէր զոհվել:

Ըստ առասպելներից մեկի` Այաքսի արյունից ծլում է հակինթ ծաղիկը, որի թերթիկներին կարելի է տեսնել «AI» տառերը: Դրանք «Այաքս» («Αἴᾱς»), բառի առաջին տառերն են ու նաև կարող են «ցավ, վիշտ» («ա'յ, ա'յ») նշանակել:

Աքիլեսի զրահը, որի պատճառով Այաքսը գժտվեց Ոդիսևսի հետ և ինքնասպանություն գործեց, նավաբեկության ժամանակ ծովն է ընկնում, որից հետո, աստվածների կամքով, նետվում է Այաքսի գերեզմանի վրա: Երբ Ոդիսևսը Հադեսի, այսինքն մեռյալների թագավորություն է ընկնում, այնտեղ նկատում է Այաքսի ստվերը: Չնայած Ոդիսևսի հաշտվողական խոսքերին, երբեմնի հակառակորդը չի ցանկանում նրա հետ խոսել:

Հետագայում ծովի ալիքները լվանում են Այաքսի գերեզմանը, և նրանում հայտնաբերվում են հսկայական ոսկորներ: Առասպելական հերոսի ծնկոսկրները մրցումների ժամանակ նետվող սկավառակի մեծության են եղել:

«Պետություն» աշխատության մեջ Պլատոնն ասում է, թե մահվանից հետո Այաքսի հոգին ցանկացել է ոչ թե մարդու, այլ առյուծի մարմնում բնակվել, քանի որ չի ցանկացել նորից մի այնպիսի անարդարության հետ բախվել, ինչպիսին Աքիլեսի զրահի պատկանելիության շուրջ բախումն էր:

Ասվում է, թե Ալեքսանդր Մեծը, Հելլեսպոնտոսն անցնելուց հետո, այցելում է Այաքսի ենթադրյալ շիրիմին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
yukarı