Անցած ուսումնական տարում, Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժներն ու ուսանողները, հավատարիմ իրենց խոստմանը, բարձր պահեցին ուսումնարանի անունը: ՈՒսումնարանի մանկավարժական անձնակազմն աշխատեց` ուղենիշ ունենալով սովորողների հայեցի կրթությունն ու հայրենանվեր դաստիարակությունը: Ուսումնական տարվա ընթացքում անցկացվեցին բազմաթիվ միջոցառւմներ: Բարելավվեց վերահսկողությունը մանկավարժների գործունեության նկատմամբ: Գոհացուցիչ էր մեթոդմիավորումների կատարած աշխատանքները ուսուցիչների նկատմամբ: Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար ստուգարքներ և քննություններ անցկացվեցին: Նոր՝ 2018-2019 ուսումնական տարում, ուսումնարանը իր արջև խնդիր է դրել աշխատել արհեստագործական, միջին մասնագիտական պետական հաստատությունների օրինակելի կանոնադրության դրույթներով ու պահանջներով և ծրագրերի բովանդակության հիման վրա ձևավորել սովորողների անհատականությունը, նրանց նախապատրաստել ինքնուրույն կյանքի և աշխատանքի, Ծնողների և ուսանողների հետ համատեղ ջանքերով դաստիարակել հոգեկան անկախ զգացումներով, որոնող մտքով և վերլուծական կարողություններով օժտված անհատներ, նրանց մեջ դաստիարակել հայրենասիրություն, քաղաքացիական պարտքի զգացում: Մենք գտնում ենք, որ անկախ, ազատ հասարակության մեջ առավել կարևոր է կրթությունը ի շահ անհատի, հասարակության ու պետության: Նրա որակական ուղղվածությունը կախված է կրթության նպատակաուղղվածությունից: Այստեղ հետևում է ուսանողների գլխավոր նպատակը՝ ձևավորել ինքնուրույն մտածող, ստեղծագործող, մարդասեր, ներքուստ ազատ անհատ, որն ընդունակ լինի գնահատել ու հարգել ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին: Առաջադրած նպատակը հետամուտ է ավանդական մանկավարժության գործընթացի վերանայմանը: Մամիկոն Շահբազյան |