Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերաց տոնը։ Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։ Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման) ։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը» ։ Մենք պետք է լինենք համբերատար ու սիրով լի, և չկորցնենք մեր տեսակը։ Մամիկոն Շահբազյան Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն |