Ինչպիսին ազգն է, այնպիսին էլ նրա աստվածներն են:
Երբ Գանիմեդեսն արածեցնելիս է լինում հոր ոչխարները, նրան առևանգում է Զևսի ուղարկած արծիվը կամ արծվի կերպարանք առած Զևսը, տանում է Օլիմպոսի գագաթ, որտեղ բնակվում են աստվածներն ու դարձնում է ոչ միայն իր սիրուհին այլև աստվածների խնջույքների սեղանին գինի մատակարարող մատռվակ: Բայց Արիստոտելն ասում է, թե նա չէր կարող մատռվակ լինել, որովհետև աստվածները գինի չեն խմել, իսկ Կիկերոնն էլ ասում է, թե Գանիմեդեսն աստվածներին նեկտար է մատուցել: Զևսը նրան հավերժական երիտասարդություն է պարգևում, որպեսզի մշտապես վայելի նրա դեռատի մարմինը, և քանի որ տղայի հայրը շատ է կարոտել որդուն, Զևսը դարբնության աստված Հեփեստոսին հանձնարարում է խաղողի ոսկեձույլ որթատունկ և այն, որպես մխիթարանք, նվիրում է նրան (ըստ մեկ այլ տարբերակի՝ անմահ ձիեր լծած մարտակառք է նվիրում), ու հավատացնում է, թե տղային անմահություն է պարգևել: Զևսի խանդոտ կինը` Հերան, այնքան է Զևսի ուղեղին «կաթեցնում», որ վերջինս ստիպված է լինում իր գարշելի կրքի առարկային հեռացնել իրենից, ուղարկել երկինք ու դարձնել Ջրհոսի համաստեղություն: |