Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի կեղծ ժողովրդավարության մասին պետք է իմանան բոլորը, այդ թվում ԱՄՆ-ում Իշխանությունից որևէ բան պահանջող կամ որևէ հարց բարձրացնող մարդիկ համարվում են սադրիչներ և հակահեղափոխականներ: Հերթը այսօր սևազգեստ մայրերինն էր: Վաղը կարող եք լինել դուք, ով կհամարձակվի հարց բարձրացնել կամ կարծիք հայտնել: Նման «դեմոկրատիաներ» աշխարհում շատ են եղել, բայց բոլորս գիտենք դրա վերջը ինչ է եղել»: |