MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +18 °C Yarın:+19 °C
Հույս եմ հայտնում, որ իշխանությունը կգտնի իր մեջ բավականաչափ տղայություն, դատապարտելու այս դեպքը. Միշա Գալուստյան
21:11, 05.10.2019
2911 | 0
Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայելի ակումբի վրա կատարված ստոր հարձակումը պարզաբանել են բոլոր լրատվականները։ Դատապարտել են բոլոր քաղաքական գործիչները։
Հետաքրքրաշարժ է կարդալ լրատվականների անդրադարձների տակ զետեղված կոմենտները։
Ձեր նմանները տեղ չունեն մեր երկրում, դուք կեղծիք տարածող եք, շատ լավ են արել և այլն։
Հարգարժան մեր զոմբլո մասսա։ Կեղծիք 20 տարի Հայաստանում տարածել է միայն ձեր սրտի վարչապետը և իր լրատվականը։ Այո, դա նախկինների մեղքն է, որ այդ կեղծարարին իր ստերի տարածման համար չեն ուղարկել սիբիր, ձյուն հավաքելու։
Հաջորդը, ով է ասել, որ դուք բարոյական իրավունք ունեք բարձրաձայնելու, թե ով է արժանի այս երկրում ապրելու։ Դուք ով եք? Ինչ ունեք արած այս երկրի համար բացի ուտելուց և զուգարանում տնքալուց? Որ խորանանք, այս երկրում ձեր թշվառ գոյության միակ վկան լինելու է ձեր հետևից թողած գարշահոտ հետքը:
Մի բան էլ։ Այդ որ թոռնիկների հետ, կամ մոմերի մոտի նկարներ եք դնում, հիշեք, որ սուրբ գիրքը, որը երևի ուղեղներիդ զոռ էլ չեք տվել, որ կարդաք, ասում է։ Փարիսեցիների համար փակ է դրախտի ճամփան։ Փարիսեցին գիտեք ո՞վ է, Դուք եք զոմբլոներ ջան, որ մոմերի մոտ նկարվում եք, բայց ամբողջ կյանքներդ ապրում եք գաղջ և ատելություն տարածելով։
Ամփոփելով, հույս եմ հայտնում, որ իշխանությունը կգտնի իր մեջ բավականաչափ տղայություն, դատապարտելու այս դեպքը, պատժելու այդ ստորներին» ։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı