MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Yarın:+20 °C
Ռեպորտաժ ՙԻմ քայլը հանուն Արագածոտնի մարզի՚ բիզնես - ֆորումից
23:01, 12.10.2019
4839 | 0

Հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:

Համաժողովին ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆորումի ընթացքում ներկայացվել է մարզի պոտենցիալը, առաջարկվել եւ քննարկվել է տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր:
Տեղի է ունեցել նաեւ էքսպո ցուցահանդես։



Պատմական ակնարկ
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի փեշին է գտնվում արագածոտնի մարզը, Այն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է 950 մ-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունների վրա: Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ այստեղ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս, ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի: Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Արագածոտնի մարզը զբաղեցնում է երկրի 9, 3 %-ը, այն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջանները: Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Մարզում բնակվում են 154332 մարդ: Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայություններն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում: Այս մարզում են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով: Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից: Մարզի խոշոր գետերն են Քասախը և Գեղաձորը: Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է 1796 հուշարձան, որից շուրջ 400-ը գտնվում է պետական պահպանման տակ: Այստեղ են գտնվում մի քանի վանական համալիրներ, կիկլոպյան, ուրարտական ամրոցներ, նշանավոր եկեղեցիներ, խաչքարեր, բնության հուշարձաններ, գյուղատեղիներ: Մարզն ունի հանգստյան գոտիների լայն ցանց Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները: Մարզի տարածքը արևմտյան հատվածով հատում է նաև երկրի գլխավոր երկաթուղին շուրջ 30 կմ: Մարզով է անցնում կառուցվող Հյուսիս – Հարավ միջպետական ճանապարհը: Արագածոտնի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են: Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ: Արագածոտնի մարզը յուրահատուկ է: Այստեղ մարդիկ արարում են ըմդերքից մինչև տիեզերք, հողագործությունից մինչև նանոտեխնոլոգիաներ: Մարզը հանրապետության գիտական խոշոր կենտրոններից է։ Աշտարակի տարածաշրջանում գործում են ՀՀ Գիտությունների ակադեմիայի 6 գիտահետազոտական ինստիտուտ և կոնստրուկտորական բյուրո։ Դրանց թվում է նաև Բյուրականի աշխարհահռչակ աստղադիտարանը, Արագածի բարձրլեռնային օդերևութաբանական կայանը:


Համընդհանուր ջանքեր իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի:
Հռչակված տնտեսական հեղափոխության թեզիսները դարձնելով աշխատանքային նշանաբան մարզում իրականացվեցին բազմաթիվ աշխատանքներ: 2019թ. 9 ամիսների ընթացքում ասֆալտապատվեց շուրջ 53 կմ ճանապարհ: Կառուցվեց 175 կմ գիշերային լուսավորության ցանց: Վերանորոգվեց և կառուցվեց 139 կմ խմելու ջրի ջրագիծ: 2018 թվականի ընթացքում Արագածոտնի մարզի 17 համայնքում իրականացվել է շուրջ 449մլն դրամի ընդհանուր արժեքով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 24 սուբվենցիոն ծրագիր, իսկ այս տարի կառավարություն-մարզպետարան-համայնքներ սերտ համագործակցության արդյունքում հաստատվել է 57 սուբվենցիոն ծրագիր, որոնք իրականացվելու են մարզի 32 համայնքներում: Այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի համար հատկացվել է ընդհանուր առմամբ 1.8մլրդ դրամ: Այսպիսով, 2019 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրին մասնակից համայնքների թիվն աճել է 15-ով, ծրագրերի թիվը՝ 33-ով, իսկ ֆինանսավորումը՝ 1.3 մլրդ դրամով: Գազաֆիկացվել է 3 համայնք, կառուցվում է 3 զբոսայգի, վերանորոգվում է 4 մշակույթի տուն, բացվել է 2 մանկապարտեզ, որոնցից 1-ում այս պահին ընթանում է ծավալների մեծացման աշխաանքներ: Շուտով կմեկներկի Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Ֆրեզնոյի հայ համայնքի նվիրաբերած 500.000 դոլար գումարով վերանորոգվել է Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատարանները և հետվիրահատական խնամքի բաժանմունքը: Ինչպես նաև ձեռք է բերվել անհրաժետ բժշկական սարքավորումներ: 2018թ-ի համեմատ 2019թ-ին ինտենսիվ այգիների թիվն հասավ 127 հա-ի, որը շուրջ 70հա-ով ավել է նախորդ տարվանից: Հակակարկտային ցանցերով ցանցապատված այգիները 2018թ-ի համեմատ ավելացել են 40հա-ով հասնելով 67, 5հա-ի: Կաթիլային ոռոգման համակարգերով ոռոգվում է մարզի 94հա-ը, որից 40 հա-ը ներդրվել է 2019թ-ին: Մարզի մոտ 7, 5 հա ջերմատներին 2019-ին ավելացավ ևս 4 հա. հասնելով մոտ. 11, 5 հա-ի: Մինչ 2019 մարզում սառնարանային տնտեսությունների տարողունակությունը ընդամենը 11000տ. էր, այս տարի այն ավելացավ ևս 500 տոննայով: Հաջողությունները ակնառու են և կրելու են շարունակական բնույթ:


Նորիկ Քեշիշյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
yukarı