MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Yarın:+24 °C
Ձեր թույնը էլ ուժ չունի, ձեր ժամանակն էլ ավարտվում է. Վահան Բաբայան
01:33, 14.10.2019
2691 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ձեր թույնը էլ ուժ չունի, ձեր ժամանակն էլ ավարտվում է:
Մենք ձեզ չենք ներելու պատրաստվեք:

Թույն և ատելություն տարածող կեղծ օգտատերերը և Երևանց շատ հեռու գտնվող որոշ սադրիչներ այսօր սկսել են տարածել իմ և այլ ընդդիմադիր գործիչների նկարները մեր թշնամի պետության դրոշներով:
Այդ վինետկաներում պատկերված բոլոր մարդիկ այսօր պայքարում են անզոմբի Հայաստանի համար, պայքարում են ազատ խոսքի և ժողովրդավարության համար:
Նման լկտի և սադրիչ գործողություններով նրանք փորձ են անում իբր մեզ համեմատել թշնամու հետ:
Մեզ արդեն նշանակել են «ժողովրդի թշնամի» և փորձում են նման էժան և ստոր եղանակով մեզ վիրավորել:
Պատճառը մեկն է մենք քննադատում ենք ներկա իշխանությանը:

Դուք ողորմելի և անհայրենիք զոմբիներ եք, քանի որ միայն նման օրգանիզմները, որոնք զուրկ են որևէ բան հասկանալուց կարող են նման տականքություն անել»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı