1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարար» -ը: Այն հիմնադրվել է Մադրասում ու գործել 2 տարի: Այդ ընթացքում հրատարակվել է 18 համար: Պարբերականում բացի լուրերից տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, տարբեր պատմական աշխատություններ: Այսօր հայ մամուլն ապրում է սեփական կյանքով և ուրույն ձևաչափով: Թվային դարաշրջանում, երբ ինֆորմացիա ստանալն ու տարածելը դարձել է դյուրին ու շուրջ բոլորդ նյուզմեյքերներ են, երբեմն դժվար է լինում թացը չորից տարբերել, բայց այդուհանդերձ, ուրախ եմ, որ դեռ կան իրենց մասնագիտությունն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողներ ու լրատվամիջոցներ, որոնք բարձր են պահում հայ մամուլի պատիվը նաև միջազգային հարթակներում: Այսօր ձե՛ր օրն է, Շնորհավորում եմ ու մաղթում ազատ ստեղծագործելու հնարավորություն և կամք: Կեցցե՛ ազատ մամուլն ու անկախ լրագրողը: |