Ստելլա Աբարահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մենք մեր գոյատևման պայքարի քառուղիները հաղթահարել ենք ազգային արժանապատվությամբ, բայց մարդկային և տարածքային մեծ կորուստներով։ Մեր կորուստները ավելի քիչ կլինեին, եթե մենք ավելի միասնական լինեինք։ Բոլորիս համար սա տեսական ճշմարտություն է և մեր գերխնդիրը՝ այս ճշմարտությունը քաղաքականության հիմքում դնելն է՝ միասնությունը ազգային հոգեբանություն, գործելակերպ ու գաղափար դարձնելը։ Մեր թշնամիների՝թե ներքին և թե արտաքին, «բաժանիր, որ տիրես» անբարոյականությանը մենք պիտի հակադրենք մեր անբաժանելիության բարոյականությունը՝ մեր հավաքական ուժ լինելու գործնական քաղաքականությունը։ Մենք միայն միասնությամբ ու միաբանությամբ ստեղծված հավաքական ուժով կարող ենք դիմակայել ու հաղթել մեր դարավոր՝ արյունաբու թշնամուն....»: |