MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
«Կայսրությունն ընտանիք է, որի հայրը կայսրն է»
20:18, 18.10.2019
2864 | 0

Աշխարհակալ Չինգիզ խանը չի հասցնում ամբողջ Չինաստանը նվաճել: Դա կատարում է նրա թոռը` Խուբիլայը` հիմք դնելով Յուան կայսրությանը (1271 - 1368), որի կազմում էր նաև Չինաստանը: 1323 – 1328 թվականներին այս պետության տիրակալն է դառնում Եսուն Թեմուրը:

1323 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի է ունենում նրա գահակալության արարողությունը, և դրանից ընդամենը մի քանի օր անց երկրի բարձրաստիճան պաշտոնյաները նամակ են հղում նրան՝ կոչ անելով պատժել իշխանութան դեմ դավադրություն նյութողներին: Եսուն Թեմուրը զորք է ուղարկում Չինաստանի երկու նահանգներ: Բոլոր դավադիրները կալանավորվում են, բայց ինքնակալը նրանց ոչ թե մահապատժի է ենթարկում, այլ աքսորում է. հինգ իշխանի աքսորում է Յունան և Հայնան նահանգներ, իսկ մնացյալին՝ կայսրության հեռավոր ծայրագավառներ: Բայց այս մեղմ վերաբերմունքը դավադիրների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաներին չի գոհացնում, և նրանք շարունակում են կայսրին կոչ անել շարունակել ու ընդլայնել զտումները, որպեսզի պատժվեն բոլորը: Բայց Եսուն Թեմուրը ոչ միայն հրաժարվում է կատարել նրանց առաջարկը, այլև հատուկ հրովարտակով համաներում է հայտարում. բոլոր դավադիրներերին թույլ է տրվում վերադառնալ իրենց ընտանիքների գիրկը, բայց նրանց ամբողջ գույքը բռնագրավվում է:

Ցանկանալով արժանանալ իր հպատակներից հնարավորինս շատերի, հատկապես չինացիների աջակցությանը՝ Եսուն Թեմուրը հետևյալ կարգախոսն է հռչակում. «Կայսրությունն ընտանիք է, որի հայրը կայսրն է» ու ջանում է պետության կառավարումը հարմարեցնել այս կարգախոսին:

Ահա թե ինչու գահակալության առաջին իսկ օրերից նա պատշաճ հարգանք է սկսում դրսևորել կոնֆուցիական ավանդույթների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ նրա հետ Մոնղոլիայից եկած մուսուլման մոնղոլները կառավարությունում գլխավոր պաշտոններն են զբաղեցրել:

Նրա կառավարման տարիներին կայսրությունը 18 նահանգի է բաժանված եղել: Այդ նահանգների կառավարիչները երբեմն կայսրին են փոխանցել չինական բնակավայրերի բնակիչների գանգատներն այն մասին, որ Մոնղոլիայից ժամանած որոշ մեծավորներ, Չինաստանում ճանապարհորդելիս, սովորություն են ունեցել իրենց հավանած տան բնակիչներին դուրս նետել ու այդ տանն իջևանել: Այդ ապօրինությանը վերջ տալու համար Եսուն Թեմուրը նրանց արգելել է Չինաստան այցելել:

Եսուն Թեմուրը 35 տարեկանում հանկարծամահ է եղել:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
yukarı