MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Yarın:+19 °C
Լուսավորե՛ք Ձեր մթագնած ուղեղները և հասկացե՛ք թե ինչ են պահանջում այսօր զոհված ազատամարտիկների ծնողները և այրիները. Ալլա Նիկողոսյան
03:06, 19.10.2019
2403 | 0

Արցախյան Ազատամարտի վետերան Ալլա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իմ սիրելի ժողովուրդ, խոսքս հղում եմ գիտակից և նվիրյալ հայերին, ում համար թանկ է մեր սուրբ հողը և հայոց աշխարհը։
Ես ՝ որպես ցեղակրոն հայ, ազգի նվիրյալ անձնավորություն, չեմ կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է այժմ։ Ինչպես չկարողացա անտարբեր լինել 1988 թ. Արցախյան հերոսամարտի, ազգային ազատագրական պայքարի ժամանակ, որպես բուժաշխատող և Հիպոկրատի երդում տված անձնավորություն իմ լուման ունեցա, որի համար հպարտ եմ։
Ամուսնուս զոհվելուց հետո, ես երդվեցի, որ կշարունակեմ այն կիսատ գործերը, որ չկարողացանք կատարել միասին ի նպաստ մեր հայրենիքի զարգացման։ Եվ ես չեմ կարող դեմ կանգնել իմ սկզբունքներին։
Նշեմ, որ ես ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՄ, և երբե՛ք չեմ եղել։ Սակայն, հարգել եմ բոլոր այն կուսակցություններին և անհատներին, որոնց ծրագրերը ծառայել են ի նպաստ մեր ազգի ՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, իրավական խնդիրների լուծմանը։ Ինչ վերաբերվում է այն արխիվային լուսանկարներին, որ ոմանք կրկին լուսաբանում են, ասեմ ՝ ես շատ հպարտ եմ, և շնորհակալ, որ ճանաչել և համագործակցել եմ գեներալ - մայոր Միհրան Պողոսյանի և այլ բարձրաստիճան այրերի հետ։
Անձնավորություն, ով կանգնած է եղել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների կողքին, լուծել նրանց անլուծելի խնդիրները։

Լուսավորե՛ք Ձեր մթագնած ուղեղները և հասկացե՛ք թե ինչ են պահանջում այսօր զոհված ազատամարտիկների ծնողները և այրիները ՝ միայն հավասարություն, հարգանք և խոնարհում։

Խորհին հարգանքս մեր պետության հիմնաքարը հանդիսացող նվիրյալ հերոսների սուրբ հիշատակին։

Բարին ընդ Ձեզ» ։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
yukarı