MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Ամեն օր մարդիկ աշխատանքի գնալուց, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ճանապարհելուց, նրանց ճանապարհի ուղղեկիցը դառնում է աղբը
12:38, 12.11.2019
2064 | 0

Հովհաննես Խաչատրյաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ երկարատև ծանր հանգստից վերադարձավ Սուպեռ քաղաքագլուխը` Իբրև անհանգստացած քաղաքի խնդիրներով:

Իր նիստը սկսեց թե այն մեքենաները, որոնք զբաղվում են առևտրով նրանք շրջիկ չեն համարվում, իյա իրո՞ք, նոր հեծանիվ բացահայտվեց, իսկ բոլոր երևանցիները կարծում էին թե դրանք շրջիկ են: Պարոն կարգին քաղաքագլուխ, քեզ 80% քվե չեն տվել, որ դու բացահայտված փաստեր արձանագրես, քո անտարբեր լինելուդ պատճառով Երևան քաղաքի կենտրոնը դարձրել ես աֆրիկյան խուլ գյուղ: Այ ոչ բարով քաղաքի ղեկավար դու արդեն մեկ տարուց ավել է ինչ «հեղափոխական» քաղաքագլուխ ես բա ու՞ր են նախընտրական խոստումներդ, Գյումրիից Երևան կատարած քայլերդ:

Այս նույն Սուպեռ քաղաքապետը, ասում է, որ աղբի տեսակավորման փորձնական ծրագիր է սկսել: Այդ ամենի փոխարեն դուք մաքրեք մեր Երևանի փողոցներն ու մայթերը, բակերն ու այգիները, ամիսներով նեխած աղբը թափեք նոր տեսակավորեք կամ այդ ի՞նչն եք տեսակավորելու, երբ ամենն աղբի մեջ է: Սա փորձ է արվում կրկին հարգելի´ Երևանցի քեզ նորից խաբելու համար: Ամեն օր մարդիկ աշխատանքի գնալուց, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ճանապարհելուց, նրանց ճանապարհի ուղղեկիցը դառնում է աղբը:

Հանե´ք ձեր այդ թավշյա գլխարկները, հետ եկեք իրական կյանք, և ընդունեք այն փաստը, որ դուք տապալվել եք:
Վրաստանից ի՞նչ կա, վերջը հյուրանոցի ծախսերը հարևան վրացիներն էին փոխանցել, թե՞ ոնց ասաց խնչած ունեցող մամլո խոսնակը` Երևանի բյուջեից էր փոխանցվել»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
yukarı