MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Yarın:+25 °C
Տիգրան Բալայան` Հաագայում ՀՀ դեսպան. «Հայաստանը բացօթյա թանգարան և ուխտագնացության վայր է»
15:54, 20.11.2019
3192 | 0

Այս վերնագրով հրապարակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը ընթերցողի լայն շրջաններին հայտնի «Nederlands Dagblad» հանդեսին: Այն լույս է տեսել նոյեմբերի 19-ին` թերթի առցանց և տպագիր տարբերակներով: Ներկայացնում ենք նյութի հայերեն թարգմանությունը:


Հոլանդիան հավանաբար հաջորդ տարի դեսպանություն կունենա Հայաստանում ՝ աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և Կովկասում միակ երկիրն առանց Հոլանդիայի ներկայացուցչության է: Դեսպանատան բացումը շատ կարևոր է, ասում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը: «Հայաստանը ժողովրդավարական կղզի է ավտորիտար երկրների ծովում»:

ՀԱԱԳԱ
Հայ դիվանագետ Տիգրան Բալայանին (42 տարեկան), անցյալ տարի առաջարկել էին դեսպան նշանակել. «Երբ ցանկում տեսա Հաագան, արագ համաձայնությունս տվեցի»:

Նա հավատում է Նիդերլանդներին, Բալայանն այդ մասին դեսպանատան իր աշխատասենյակում խանդավառությամբ է բարձրաձայնում: Դիվանագետը տարիներ շարունակ այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել հայրենի երկրում: Մասամբ նրա շնորհիվ ավելի քան տասը տարի առաջ Նիդերլանդներում Հայաստանի հյուպատոսություն բացվեց, հետո արդեն 2011-ին՝ դեսպանատուն:

Անցյալ տարի դեսպան դառնալուց ի վեր Բալայանը ակտիվորեն քարոզում, աշխատում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու համար: Այժմ Հայաստանին ամենամոտ նիդերլանդական եռագույնը ծածանվում է հարևան Վրաստանում՝ դեսպանության շենքին: Եթե իրագործվի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կոալցիոն կուսակցությունների առաջարկությունը, ապա իրավիճակը մի քանի ամիսների ընթացքում կփոխվի:

Հինգշաբթի ChristenUnie-ի, CDA- ի, D66- ի և VVD- ի պատգամավորները լրացում առաջարկեցին արտաքին գործերի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այս բյուջետային փոփոխությունը հնարավորություն կտա 2 միլիոն եվրո տրամադրել Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան բացման ծախսերի համար:

«Դեսպանատան միջոցով մենք ուզում ենք աջակցել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը», - պարազբանում է ChristenUnie- ի պատգամավոր Ջուլ Ֆորդևինդը: «Դա խրախուսանք է ներկայիս կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհին։»


Պատմական կապեր

Բալայանը վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ է շփվել Ֆորդևինդի և խորհրդարանի մյուս պատգամավորների` ներառյալ CDA-ի անդամներ Պիտեր Օմտզիխտի և Մարտին ֆան Հելֆերտի հետ: «Կոալիցիայի այս առաջարկը դրական քայլ է: Մենք ունենք դարերի խորքից եկող պատմական կապեր, որոնք միայն ավելի կուժեղանան, երբ Երևանում դեսպանատուն բացվի»:


-Կոալիցիոն կուսակցությունների ներկայացրած փոփոխություններում աջակցություն է հայտնվում Հայաստանում ժողովրդավարական նորացմանը: Դեսպանատան ներկայությունը հանդիսանալու՞ է կարևոր քաղաքական գործոն:

«Այո, շատ կարևոր: Անցյալ տարվանից ի վեր Հայաստանի կառավարությունը իրականացնում է տնտեսական և քաղաքական խոշոր բարեփոխումներ: Մենք ապացույց ենք, որ երկիրն առանց մի կաթիլ արյան կարող է անցում կատարել դեպի ժողովրդավարական հասարակություն: Իհարկե մեր տարածաշրջանում, որը տեսել է բռնություններ և ցեղասպանություն, դա ակնհայտ չէ: Հայաստանը ժողովրդավարական կղզի է ՝ շրջապատված ավտորիտար երկրներով. Արևելքում ՝ Ադրբեջանն է, իսկ արևմուտքում ՝ Թուրքիան: Ահա թե ինչու է կարևոր, որ Նիդերլանդները` մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում աշխարհի առաջատար երկիրը, աջակցեն մեզ իր ներկայություն ապահովելով մեր երկրում»:

-Նիդերլանդներն ու Հայաստանը միմյանց առաջարկելու որևէ բան ունե՞ն:

«Անկասկած, վերցնենք տուրիզմը. Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան այցելած հոլանդացի զբոսաշրջիկների թիվը աճել է 40 տոկոսով: Մի գեղեցիկ պատմություն ներկայացնեմ. Վերջերս հոլանդացի զբոսաշրջիկների բախտը բերեց, երբ անծանոթ մի տղամարդ բարձրացավ նրանց տեղափոխող երկհարկանի ավտոբուս: Նա վերցրեց խոսափողը և ասաց. «Հարգելի հյուրեր, ես Հայաստանի վարչապետն եմ և ձեզ այսօր կուղեկցեմ Երևանի տեսարժան վայրերով»: Դրանից հետո վարչապետը նրանց հրավիրեց իր աշխատավայր գինի համտեսելու համար: Իհարկե, բոլոր զբոսաշրջիկները ցանկություն հայտնեցին շուտով կրկին վերադառնալու»:

-Ի՞նչ են տեսնում Հայաստանում զբոսաշրջիկները քրիստոնեական պատմության մասին:

«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ` յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար, բայց քրիստոնյաների համար դա իսկական ուխտագնացության վայր է: Հայաստանը աշխարհում առաջին պետությունն է, որ 301թ. քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն: Այն վեց դարերի ընթացքում, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, Հայ առաքելական եկեղեցին և դարերից եկած մեր այբուբենն ու լեզուն այն երկու ինստիտուտներն էին, որոնք պահպանեցին մեր ինքնությունը: Երբևէ կառուցված ամենահին եկեղեցիները Հայաստանում են, և Հայաստանում կան Հիսուս Քրիստոսի հետ կապված մասունքներ, ինչպիսիք են Գեղարդը, որով խոցվեց Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Դուք կարող եք տեսնել Հայաստանում քրիստոնեության հետ կապված ողջ պատմությունը»:

-Հայաստանը սահմանակից է Թուրքիային և Իրանին, իսկ հյուսիսում կանգնած է Ռուսաստանը: Ի՞նչ է կարող է հետաքրքրել Նիդերլանդներին զբոսաշրջությունից բացի:

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է և, հետևաբար, հսկայական շուկաների դարպաս: Միջազգային առևտուրը ներկայումս բնութագրվում է տնտեսական պատժամիջոցներով, ինչպես, օրինակ, Եվրոպական միության և Ռուսաստանի միջև: Բայց եթե Հայաստանում ձեռներեցները ապրանք են արտադրում, ապա նրանք կարող են դրանք արտահանել Ռուսաստան ՝ ներմուծման 0, 0 տոկոսով: Եվ մի մոռացեք հսկայական իրանական շուկան, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առեւտրի պայմանագիր»:

Նիդերլանդներն են որոշել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Իրանն էլ իր խնդիրներն ունի:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են գոնե միայն այն պատճառով, որ այնտեղ 2, 5 միլիոն հայ է ապրում: Ես ի գիտություն եմ ընդունում հոլանդացիների դիրոքորոշումը, բայց ես իրավասու չեմ մեկնաբանելու՝ ընդունում եմ դրանք, թե՝ ոչ։


-Դուք խոսեցիք մի տարածաշրջանի մասին, որը բնութագրվում է բռնություններով և ցեղասպանություններով: Նիդերլանդները երբեք չեն ճանաչել ավելի քան մեկ միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն, բայց խոսում է ցեղասպանության «հարցի» մասին: Արդյոք դա ստվեր չի գցում դեսպանատուն բացելու գաղափարի վրա:

«Թույլ տվեք պարզ լինել. Այդ ճանաչումը լինելու է: Այն, որ մենք դեռ պետք է պայքարենք ճանաչման համար երեսպաշտությո՞ւն է։

Հստակ է, որ Օսմանյան կառավարության կողմից հայերի սպանությունը` ցեղասպանություն է, և կարևոր է դա այդպես անվանելը: Ոչ թե այն պատճառով, որ այդ տերմինը կարևոր է, այլ հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանությունը պետք է նաև ավելի կարևոր տեղ ունենա կրթական նյութերում: Ինչու՞ այդ մասին դպրոցական դասագրքերում այդքան քիչ բան կա, բայց շատ բան ուսուցանում են Շոայի մասին: Կարո՞ղ եք դա երկակի ստանդարտ համարել:

Ճանաչումը կարևոր է երիտասարդությանը տեղեկացնելու կատարված վայրագությունների մասին: Երբ Ադոլֆ Հիտլերը հրամայում էր ոչնչացնել հրեաներին, նա վստահորեն ասաց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»: Դա տեղի է ունենում, երբ մենք մոռանում ենք այդ վայրագությունները: Մենք կարող ենք միայն անցյալից սովորել, եթե ընդունենք անցյալը»:

-Ի՞նչ կարող են սովորել հոլանդացիները Հայաստանից:

«Սա մի ընկալեք որպես բողոք, բայց ՝ մարդկանց միջև փոխադարձ շփումները: Հայաստանում անհավանական է, որ դուք էլեկտրոնային նամակն անպատասխան թողնենք, կամ ամեն անգամ հետաձգեք նշանակված հանդիպումը: Սա հավասարապես վերաբերում է պետական կառույցներին ու մասնավոր ընկերություններին: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք . Հոլանդացիները շատ լավ ու քաղաքավարի մարդիկ են, այստեղ հիանալի է ապրել»:

Թարգ.` Նիդ.օրագիր

https://www.nidoragir.com/2019/11/blog-post_20.html
https://niderlandakan.livejournal.com/352562.html

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
295 | 0
00:09, 09.03.2024
810 | 0
yukarı