MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը. Վահան Բաբայան
23:43, 23.11.2019
2113 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը:

Շատերը կարծում էին, որ էյֆորիկ դրսևորումները լիարժեք կհերիքեն 3-րդ Նախագահին դուրս մղել քաղաքական դաշտից, բայց սխալվեցին Նախագահը ունի այնքան ծանրակշիռ ներկայություն, որ առանց իր մասնակցության և առաջնորդության որևէ այլ անձ չի կարող այսօր հավակնել քաղաքական օլիմպոսում առաջնային դիրք ունենալուն:

Պոպուլիզմին հաջորդելու է պրագմատիզմը և փոշմանած մերժողականները առաջինն են պահանջելու փողոցով իշխանության եկած թիմի հրաժարականը:

Սերժ Սարգսյանի ծանրակշիռ գործոնի հետ հաշվի չնստելը նշանակում է իրականությունից կտրվել, լինել առնվազն անհեռատես: Ամբողջ իշխանական թիմը այսօր ցնցումների մեջ է Նախագահի ելույթից հետո, իսկ դա դեռ սկիզբն է:

Այդ որ՞ մեղադրանքը հաստատվեց, որ մեղադրում էին Սերժ Սարգսյանին, այո զրո մեղադրանք և անամոթաբար շատերը դեռ շարունակում են զրպարտել և կեղծ լուրերով շարունակում են վայրահաչել մի մարդու մասին, ում մեղսագրվող մեղքերից գոնե մեկը ճիշտ դուրս չեկավ:

Այլ տարբերակ չկա պետք է իշխանությունը ընդունի ժամանակին հրապարակներում հնչեցրած իր կեղծ մեղադրանքները Նախագահի վերաբերյալ և հեռանա առանց ցնցումների և կորուստների, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
yukarı