Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Այս ողբերգության գլխավոր դերասանը էլ չի կարողանալու խոստումներով պահել ամբոխը: Ամբոխից դուրս մարդիկ այսօր լավ հասկանում են սա: Հաջորդներին բարդ, նույնիսկ գերմարդկային կարողություն է հարկավոր, որ էս սերիալից հետո մարդկանց վերադարձնեն իրականություն: Վիրտուալ թավշյա հերոսները պետք է վերջապես վերածվեն «հալածյալի» դա էլ է լինելու: Հետաքրքիրը այն է, որ ամբոխը երբեք չի ուզում ընդունի, որ ինքը ամբոխ է, բոլորը գիտեն իրենց վիրավորում են, երբ ասում են ամբոխ, բայց դրանից ամբոխի դերը չի փոխվում, այն մնում է նույն օգտագործված ամբոխը: Սերիալի կանոնների համաձայն բոլորը կրկնում են այն թեզը, թե երբ է այս ամենը ավարտվելու, վստահ եմ գլխավոր դերում նկարահանվողն էլ պակաս մտահոգ չի, քանի որ երևում է նրա հոգեկան վիճակից, որ էլ չի ձգում: Բայց սերալը միևնույնն է ավարտվելու է, արդեն նկարահանվում է վերջին սերիան: |