Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ "Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման, ինպես նաև փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չեր մեղավոր, որ իրենք դեռ չէին ապրում իրենց երազած երկրում: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը զագրեբյան հայտնի ելույթից հետո պատրաստվում է մատ անել պոպոլիստներին, իսկ դա հասկանում են նաև իրենք: Դրա համար էլ արագ ռեժիմով ցանկանում են մեկուսացնել նաև Սերժ Սարգսյանին, որ իրենց կործանարար քայլերը կարողանան հանգիստ անել առանց լուրջ դիմադրության": |