MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Yarın:+16 °C
Նիդ.օրագրի շաբաթվա ֆեյսբուքյան էջի լուրերից
18:21, 05.12.2019
2796 | 0

Դեկտեմբերի 5-ին Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։

Դեկտեմբերի 7-ին «Աբովյան» մշակութային միությունը տոնելու է իր հիմնադրման 35 տարին: Այս երեկոն նվիրված է լինելու նաև Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Այդ օրը նույնպես հարգանքի տուրք կմատուցվի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Միության սաները և հանդիսության մյուս մասնակիցները համերգային ելույթներ կունենան: «Նիդերլանդական օրագիրը» կաշխատի ուղիղ կապով այն ներկայացնել ընթերցողին:


Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը լինելու է Եվրոպայում` այդ թվում Հոլանդիայում և համերգներ կտա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով
Սարկավագաց երգչախմբի առաջին ելույթները նախատեսվում են դեկտեմբերի 5-ին և 6-ին Ամստերդամի Սուրբ Հոգի և Ալմեոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Դեկտեմբերի 7-ից 9-ը երգչախումբը համերգային ծրագրով հանդես կգա Բելգիայում` Բրյուսելի Մայր Տաճարում և Նիդերլանդներում՝ Մաաստրիխտ քաղաքի Սուրբ Սերվանտիուսի տաճարում և Անտվերպենում, իսկ դեկտեմբերի 12-ին և 14-ին` Հռումում` Հռոմի Սանտա Մարիա դե Տրաստեվերե և Միլանի Սան Ստեֆանո Մաջիորե տաճարներում:


Դեկտեմբերի 2 - ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Վուրդենի քաղաքապետ Վիկտոր Մոլկենբուրի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին Վուրդենի հետ քաղաքային տնտեսության կառավարման փորձի փոխանակման, բարձր տեխնոլոգիաների և կաթնարդյունաբերության բնագավառներում համագործակցության հարցեր։

Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Maaz կաթնարդյունաբերական հոլդինգի կենտրոնակայան ու հանդիպում ունեցել կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մեյնե Հարինգսմայի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստանում Mazz-ի կողմից իրականացվող ծրագրերի և դրանց ընդլայնման վերաբերյալ։
Maaz-ը ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հայաստանյան ընկերություններից՝ Sapayka, «Դուստր Մելանյա» և «դուստր Մարիաննա» - ի հետ, որոնց մատակարարում է աշխարհում եզակի բարձր որակի կաթի փոշի, որի շնորհիվ հնարավոր է արտադրել եվրոպական տեսակի բարձրորակ պանիրներ։



-------------------

Նիդերլանդական De Telegraaf-ը անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահին մեղադրանք առաջադրելուն



Armeense ex-president Sarkisian aangeklaagd

JEREVAN - De Armeense ex-president Serzj Sarkisian is woensdag in staat van beschuldiging gesteld wegens financiële misdrijven. Hij zou in de periode 2008-2018, toen hij aan de macht was, de regisseur zijn geweest van misbruik en verduistering van overheidsgelden door regeringsfunctionarissen.

Het Openbaar Ministerie heeft de 65-jarige Sarkisian verboden het land te verlaten. De oud-president van Armenië werd vorig jaar met vreedzaam protest tot aftreden gedwongen. De oppositie, met als voorman Nikol Pashinjan, was de armoede, corruptie en slechte economie meer dan zat. Pashinjan werd later gekozen als nieuwe leider.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ: Այս մասին Աննա Հակոբյանը նշել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին:


«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ» -ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում», -նշել է Աննա Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը կարծում է, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում:

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք», -ավելացրել է նա:

Աննա Հակոբյանի խոսքով, եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ խաղաղությունը, Արցախի հետ բարիդրացիական հարաբերությունները և որպես հյուր փոխադարձ այցերը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են:

«Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է», -եզրափակել է Աննա Հակոբյանը:

https://www.nidoragir.com/2019/12/blog-post_5.html

https://niderlandakan.livejournal.com/355196.html
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
559 | 0
yukarı