Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետարանի տարածքում տեղի է ունեցել «Աղետների դիմակայության օր» խորագրով ցուցադրական ուսումնավարժություն, որին հետևել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Թեման ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն էր: Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը և Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը: Մինչ ուսումնավարժության մեկնարկը, ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանը և ծառայության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրեցին օգտագործվող նյութա-տեխնիակական բազան: Խաղարկվում էր մարզի տարածքում՝ Գառնիից 20 կմ հյուսիս-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի ուենցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի սյուժե, որի հետևանքով Հրազդան համայնքում առկա են շենք-շինությունների ավերածություններ, իսկ Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի երրորդ հարկի արևմտյան կողմում հրդեհ է բռնկվել: Խաղարկային սյուժեով ԱԻՆ փրկարար ծառայության մասնագետները ներկայացրեցին, թե ինչպե՞ս է նման իրավիճակում կազմակերպվում քաղաքացիների պաշտպանությունը, տարհանումը անվտանգ վայրեր: Մարզպետը նշեց, որ նմանատիպ ուսումնավարժությունների պարբերական անցկացումը չափազանց կարևոր է՝ միտված և՛ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, և՛ արտակարգ իրավիճակների պարագայում արագ կողմնորոշմանն ու քաղաքացիների պաշտպանության ճիշտ, նպատակային կազմակերպմանը: http://kotayk.mtad.am |