MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Yarın:+24 °C
«Քեզ համար մեկ այլ թագավորություն փնտրիր: Մակեդոնիան քեզ համար փոքր է»
15:30, 09.12.2019
3233 | 0

Պիտի խոստովանեմ՝ երբեմն ինձ թվում է, թե ընդամենը 33 տարի ապրած և տասը տարում այդ ժամանակաշրջանի մարդկանց հայտնի աշխարհի մեծ մասը նվաճած Ալեքսանդր Մակեդոնացին առասպելաբանական հերոս է եղել:

Նա աշակերտել է իմաստուն Արիստոտելին և շատ է սիրել մեծ Հոմերոսին ու նրա երկու նշանավոր պոեմները: Ալեքսանդրն այնքան գեղեցիկ է եղել, որ ամբողջ Հունաստանում առաջինն է մորուքը սափրել, որպեսզի այն չծածկի նրա դիմագծերը, նրա դեմքի գեղեցկությունը: Նրա սխրանքների մասին լուրերն արագ հասել են Հունաստան ու այնտեղ առասպելների են վերածվել:

Պատմել են, թե իբր հենց նրա ծննդյան գիշերը Եփեսոս քաղաքում այրվել է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Արտեմիս դիցուհու տաճարը, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Արտեմիս դիցուհին այդ ժամին եղել է Մակեդոնիայի մայրաքաղաքում և օգնել է Օլիմպիա թագուհուն Ալեքսանդրին ծննդաբերելու ընթացքում: Արտեմիսի տաճարն այրել է Հերոստրատես անունով փառասեր խելագարը, որը ցանկացել է մարդկության պատմության մեջ հռչակվել ու հավերժանալ, թեկուզև այդ հռչակն ամոթալի լինի: Այս Հերոստրատեսին մահապատժի են ենթարկել, իսկ նրա անունն արգելել են արտասանել, որպեսզի նրա ցանկությունը չիրականանա: Բայց դա չի հաջողվել, որովհետև, ինչպես գիտեք, վատ համբավը թեթև է ու հեշտությամբ է տարածվում:

Ալեքսանդրը երեք տարեկան է եղել, երբ նրա հայրը՝ Փիլիպոսը, տիրել է Թեսալիային, հինգ տարեկան է եղել, երբ հայրը տիրել է Թրակիային, տասը տարեկան է եղել, երբ հայրն անցել է Թերմոպիլե լեռնանցքն ու ընդունելության արժանացել Դելֆոսում: Եվ այդ ժամանակ Ալեքսանդրը տրտնջացել է. «Հայրիկն ամենը նվաճում է ու ինձ ոչինչ չի թողնում նվաճելու»:

Ալեքսանդրը սովորում է վազել, ձիավարել, զենք գործածել: Նա բոլորից արագ է վազել: Հայրը հարցրել է նրան. «Կուզե՞ս Օլիմպոսում վազել»: Ալեքսանդրը պատասխանել է. «Կուզեմ, եթե մրցակիցներս թագավորներ լինեն»:

Փիլիպոսին մի գեղեցիկ ձի են նվիրել, բայց այս ձին այնքան անհնազանդ է եղել, որ ոչ մի հեծյալ չի կարողացել դրան իր կամքին ենթարկեցնել: Ստիպված են եղել կանչել անչափահաս Ալեքսանդրին: Նկատելով, որ ձին վախենում է իր սեփական ստվերից, նա ձիու գլուխն արևին կողմն է դարձրել, վազել է նրա կողքով, ապա հանկարծակի հեծնել է: Ձին ոստնել է ու սուրացել առաջ. ոչ մեկը չի կարողացել նրան հասնել: Երբ ձին ու հեծյալը վերադարձել են, Ալեքսանդրը կիսամեռ վիճակում է եղել, իսկ ձին՝ թեև փրփրակալած, բայց արդեն հնազանդ: Փիլիպոսը համբուրել է որդուն ու ասել է. «Քեզ համար մեկ այլ թագավորություն փնտրիր: Մակեդոնիան քեզ համար փոքր է»:

Այդ ձին Ալեքսանդրի սիրել նժույգն է դարձել ու ծառայել է նրան բոլոր ճակատամարտերում: Ձիուն Բուսեֆալ («Ցլի գլուխ») անունն են տվել: Ձին սպանվել է Հնդկաստանում մղված մարտերից մեկի ժամանակ: Ալեքսանդրը ձիուն մեծ պատիվներով թաղել է ու նրա գերեզմանի մերձակայքում Բուսեֆալ անունով քաղաք է կառուցել:

Նկարում՝ Ալեքսանդր Մեծի անունը եգիպտական հիերոգլիֆներով (պահպանվում է Լուվրում):

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
362 | 0
09:44, 13.04.2024
438 | 0
11:39, 08.04.2024
419 | 0
09:16, 06.04.2024
370 | 0
08:44, 03.04.2024
301 | 0
yukarı