MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Yarın:+27 °C
ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, բայց դրանից մեր օգուտը զրո է լինելու. Կարեն Վարդանյան
15:14, 13.12.2019
2555 | 0
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լավ է իհարկե, որ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, բայց դրանից մեր օգուտը զրո է լինելու: Նախ Թրամփը դեռ չի ստորագրել դա և եթե ստորագրի էլ՝ այդ բանաձևը պարտադրող ուժ չունի, Թուրքիան դա կարող է ուղղակի բանի տեղ չդնել: Չէ՞ որ Ռուսաստանն էլ է վաղուց ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց դա բնավ չի խանգարում Թուրքիային այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել:
Նաև պետք է նշել, որ բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր, այլ ոչ թե մեր իշխանությունների կամ արտաքին գերատեսչությունների ձեռքբերումը: Եթե այստեղ հայկական որևէ կողմի կամ ուժի աշխատանքի արդյունք էլ կա, ապա դա առաջին հերթին Հայ Դատի գրասենյակն է ու ՀՅԴ-ի ամերիկյան կառույցները, հետո էլ՝ Քիմ Քարդաշյանը:
Ամեն դեպքում սա մեզ ոչինչ չի տալու, ավելի լավ է մտածել Արցախյան հարցի հետ կապված տարօրինակ զարգացումների մասին, մանավանդ որ Մամեդյարովի վերջին հարցազրույցը խիստ մտահոգիչ է:
Դեռ սպասենք մեր ԱԳՆ-ի արձագանքին»:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı