Mamul.am
Tam versiyon
USD 478.60, EUR 528.57, RUB 7.09, GBP 617.68
+9 °C, +1 °C ... +10 °C Tomorrow:+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դիմում
19:09, 22.12.2019

ՀՀ ոստիկանության պետի ժ/պ, ոստիկանության գնդապետ Ա.Գ.Սարգսյանին
Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից

Դիմում

Պարոն Սարգսյան, ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 08.07.2019թ-ի իմ դիմումը, որը «Հայփոստի» միջոցով եմ ուղարկել, ՀՀ ոստիկանությունում այն ստացվել է 11.07.2019թ-ին, այն է. «Պարոն գեներալ-մայոր, 27.02.2019թ-ին Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ես Ձեզ հայտնեցի, որ Ձեզ հասցեագրած իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք չի տրվում, ասացի, որ իմ դիմումներում ներկայացված փաստերն ու հիմնավորումները Ձեզ մանրամասն չի զեկուցվում, եթե մանրամասն զեկուցված լիներ վստահ եմ, որ Դուք ոստիկանության որոշ պաշտոնատար անձանց «կվռնդեիք» ոստիկանության համակարգից, այդ թվում ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին, չնայած իմ կողմից Ձեզ բանավոր ներկայացվածն էլ բավարար էր դրա համար, սակայն իմ դիմումներում ավելի մանրամասն է ներկայացված: Դուք այդ ժամանակ անմիջապես հրավիրեցիք ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ պարոն Ա.Մարգարյանին, ես Ձեր ներկայությամբ պարոն Ա.Մարգարյանին հանձնեցի Ձեզ հասցեագրած 27.02.2019թ-ի թվագրմամբ ևս երկու դիմում, Դուք շատ խիստ հանձնարարական տվեցիք, որպեսզի իմ դիմումներում ներկայացված փաստերն ու հիմնավորուները ուսումնասիրվեն և Ձեզ զեկուցվեն: Դրանից հետո, քանի որ քառասուն օր էր անցել և 27.02.2019թ-ի թվագրմամբ իմ երկու դիմումներին պատասխան չեմ ստացել ես 05.04.2019թ-ին էլեկտրոնային փոստով Ձեզ հասցեագրած ևս մեկ դիմում եմ ուղարկել՝ dimum@police.am հասցեով հետևյալ բովանդակությամբ, այն է. «Պարոն գնդապետ, 27.02.2019թ-ին Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ես Ձեր ներկայությամբ Ձեզ հասցեագրած 27.02.2019թ-ի թվագրմամբ 2 /երկու/ դիմում հանձնեցի ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ պարոն Ա.Մարգարյանին, անցել է 40 /քառասուն/ օր, սակայն նշված դիմումների վերաբերյալ պատասխան չեմ ստացել: Խնդրում եմ Ձեզ, թույլատրել, որպեսզի համապատասխան ծառայության կողմից իմ երկու դիմումների ընթացքի վերաբերյալ գրավոր տեղեկություն տրամադրվի ինձ» : Այս դիմումից հետո էլ պատասխան չեմ ստացել. ոչ՜ Ձեզ հասցեագրած 27.02.2019թ-ի իմ երկու դիմումներին, , ոչ՝ էլ 05.04.2019թ-ի դիմումին: Պարոն գեներալ-մայոր 27.05.2019թ-ին Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ես Ձեզ հայտնեցի, որ Ձեզ հասցեագրած 27.02.2019թ-ի իմ երկու դիմումներից անցել է երեք ամիս, սակայն պատասխան չեմ ստացել, Ձեզ ներկայացրեցի 05.04.2019թ-ի իմ դիմումը, ասացի, որ այս դիմումով Ձեզ տեղեկացրել եմ, որ իմ 27.02.2019թ-ի դիմումներին ՀՀ ոստիկանությունից չեն պատասխանել, սակայն դրանից հետո էլ պատասխան չեմ ստացել: Դուք զայրացաք, որ իմ դիմումներին չեն պատասխանել և 05.04.2019թ-ի իմ դիմումը ուղարկեցիք համապատասխան ծառայություն՝ պարզելու և պատշաճ ձևով ընթացք տալու համար: Պարոն գեներալ-մայոր, Ձեզ հասցեագրած 27.02.2019թ-ի իմ երկու դիմումներից արդեն անցել է չորս ամսից ավելի, սակայն ՀՀ ոստիկանությունից դրանց վերաբերյալ պատասխան չեմ ստացել: Խնդրում եմ Ձեզ, ամեն ինչ արեք, որ իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք տրվի և իմ դիմումներում ներկայացված փաստերով և այդ փաստերի այսպես ասած «հալած յուղի» նման ներկայացրած հիմնավորումներով յուրաքանչյուր պաշտոնատար անձ կոչված իր կողմից թույլ տված «այլանդակությունների» ՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվի: Թույլ մի տվեք, որ իմ դիմումներին չպատասխանելով կամ ոչ պատշաճ ձևով պատասխանելով շարունակեն ինձ հոգեբանական տառապանք պատճառել: Մեկ անգամ ևս խնդրում եմ Ձեզ, պատժեք դրանց» , դիմումի ավարտ:
Պարոն Սարգսյան, ի պատասխան ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.02.2019թ-ի իմ երկու դիմումների, հինգ ամիս անց՝ 26.07.2019թ-ին «Հայփոստի» միջոցով ստացել եմ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունից ուղարկած 23.07.2019թ-ի թիվ 24/838 գրություն կոչվածը, ներկայացնում եմ բովանդակությունը ամբողջությամբ, այն է. «Ձեր 27.02.2019թ. թվով երկու դիմումների առթիվ պարզաբանում ենք. Դիմումներում ներկայացված փաստական հանգամանքները վերաբերվում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ քննված քրեական գործի շրջանակներում տրված ոստիկանության ծառայողների ցուցմունքների բովանդակությանը, որպիսի պարագայում դրանց արժանահավատությանը ոստիկանության կողմից նոր իրավական գնահատական տրվել չի կարող: Ինչ վերաբերվում է ոստիկանության այս կամ այն ծառայողի մասնագիտական որակների կամ բարոյական հատկանիշների առթիվ Ձեր գնահատու դատողություններին, ապա դրանք իրավական հարթությունում ուսումնասիրության առարկա չեն հանդիսանում, ինչպես նաև չեն կարող դիտվել որպես նախկին ոստիկանության պետի կողմից կայացված վարչական ակտերի /հրամանների / վերանայման հիմք, այդ թվում՝ ոստիկանության կոնկրետ ծառայողին կոչում շնորհելու, խրախուսելու և ծառայողական անհրաժեշտությունից բխող այլ հարաբերությունների առնչությամբ: Չնայած վերը նշվածին, ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի, դեռևս սույն թվականի հունիսի 10-ին և 11-ին իրավաբանական վարչության աշխատակիցը Ձեզ ընդունելության հրավիրելու նպատակով բազմիցս զանգահարել է 093, 091-.. .. .. հեռախոսահամարներին, սակայն կապ հաստատել չի հաջողվել: Սույն գրությամբ հայտնում ենք նաև, որ այսուհետ ևս նույնաբովանդակ դիմումներ ներկայացնելու և դրանցում Ձեր սուբյեկտիվ մեկնաբանությունները շարադրելու դեպքում, դրանք ևս իրավաբանական նշանակության ստուգումների գործընթաց սկսելու հիմք չեն հանդիսանալու» , գրության ավարտ:
Պարոն Սարգսյան, նշված գրությունը կարդալուց հետո ինչպես ասում են չգիտես խնդաս թե լաս: Նախ ինձ զանգահարելու մասին: Գրության մեջ իմ հեռախոսահամարը ճիշտ է գրված, բայց իմ հեռախոսահամարը ոչ թե 091-ով կամ 093-ով է, այլ 094-ով է, պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած իմ բոլոր դիմումների վրա գրված է իմ հեռախոսահամարը, թե ինչու են ինձ զանգահարել 091-ով և 093-ով չեմ կարող ասել, կարծում եմ այդ մասին պարզաբանում կարող է տալ ինձ զանգահարողը, /խեղճ զանգահարող/, ես երբեք 091-ով կամ 093-ով հեռախոսահամար չեմ ունեցել: Պարոն Վ.Օսիպյանի հանձնարարությամբ պարոն Ա.Մարգարյանը իմ դիմումներին պատշաճ ընթացք տալու կապակցությամբ ինձ պետք է հրավիրեր ՀՀ ոստիկանություն և լսեր ինձ, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությունը կատարելու համար գետնի տակից էլ լիներ ինձ կգտնեին, ուրեմն չեն ցանկացել ինձ գտնել, այստեղ կա երկու տարբերակ. կամ իմ ներկայությամբ իրավաբանական վարչության պետին պարոն Վ.Օսիպյանի կողմից տրված շատ խիստ հանձնարարությունը ձևական բնույթ էր կրում, դա իմ աչքերին թոզ փչել էր, որին ես չեմ ուզում հավատալ, կամ իրավաբանական վարչության պետը պարոն Վ.Օսիպյանի հանձնարարությունը չի կատարել: Կամ ինչ է նշանակում դիմումին հինգ ամիս անց պատասխանել, իմ երկու դիմումները պարոն Վ.Օսիպյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ պարոն Մարգարյանին հանձնելուց երեք ամիս ու տասներեք օր անց միայն զանգահարում են ինձ` ՀՀ ոստիկանություն հրավիրելու համար, իբր չեն կարողանում կապ հաստատել, դրանից հետո անցնում է ևս մեկ ամիս ու տասներկու օր և որոշում են իմ դիմումներին պատասխանել:
Ինչ վերաբերվում է գրության այն հատվածին, որ ոստիկանության կողմից չի կարող իրավական գնահատական տրվել ոստիկանության որոշ պաշտոնատար անձանց ՀՔԾ-ում տված ցուցմունքներին, ապա հայտնում եմ, որ սա մանիպուլյացիա է, դրանով ամեն ինչ արվում է, որ իմ կոնկրետ հարցադրմանը չպատասխանեն և որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու իմ խնդրանքը չկատարեն, ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 26.12.2019թ-ի իմ դիմումից մեկ հատված, այն է. «Պարոն գնդապետ, այսպիսով մեկ անգամ ևս ներկայացրեցի որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված այն խախտումները, որոնք ներկայացրել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 10.11.2012թ-ի իմ դիմումում, այսինքն թույլ տված խախտումներից հետո՝ 5-ից 6 ամիս անց, այսինքն թույլ տված խախտումներից չի անցել մեկ տարի, սակայն այդպես էլ ինձ չեն պատասխանել, թե իմ կողմից նշված խախտումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Պարոն գնդապետ այս դիմումում ներկայացրել եմ նաև որոշ պաշտոնատար անձանց կողմից ՀՔԾ-ում տված ցուցմունքները, որոնք վերաբերվում են իմ կողմից ներկայացրած խախտումներին: Հույսով եմ, որ ՀՀ ոստիկանությունից ինձ չեն պատասխանի, որ առկա են, չգիտեմ դատարանի, դատախազության, ՀՔԾ-ի կամ այլ որոշումներ, ինձ չի հետաքրքրում այդ որոշումները, ինձ հետաքրքրում է ոստիկանության, անձամբ Ձեր դիրքորոշումը՝ իմ կողմից ներկայացրած փաստերի և հիմնավորումների վերաբերյալ» , մեջբերման ավարտ:
Ինչ վերաբերվում է իմ կողմից ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից ՀՔԾ-ում տված ցուցմունքներին, ապա ես դրանք ներկայացրել եմ, որպեսզի ավելի հիմնավորեմ ՀՀ ոստիկանության պետին /նախկին/ հասցեագրած 10.11.2012թ-ի իմ դիմումում ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները, ցուցմունքները ներկայացրել եմ, որպեսզի ցույց տամ թե ինչպես են որոշ պաշտոնատար անձիք ստում, թե ինչպես են իրենց «կաշին» փրկելու համար մեկը մյուսին «պադստավկա» անում: ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցվել է հանցագործության մասին իմ հաղորդման հիման վրա ՝20.11.2015թ-ին, որը 9/իննը/ ամիս տևած նախաքննությունից հետո՝ 26.08.2016թ-ին կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով: Հանցագործության մասին իմ հաղորդումը վերաբերվում էր 2008թ-ին իմ /ոստիկանիս/ նկատմամբ ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժորա Պետրոսյանի կողմից անհիմն քրեական հետապնդում իրականացնելուն և ինձ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով անհիմն մեղադրանք առաջադրելուն, և ՇՄ առաջին ատյանի դատարանի կողմից ինձ անհիմն դատապարտելուն /50 000 դրամ տուգանք/, որը իմ վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվեց, ՀՔԾ-ին տված իմ հաղորդումը վերաբերվում էր նաև 2012թ-ին ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելը խաբեությամբ կազմակերպելուն և ոստիկանության ՇՄ վարչության կողմից ինձ երկարամյա ծառայության թոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելուն: Այսպիսով ես ՀՔԾ դիմել եմ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության չենթարկեց, ինչպես նշեցի 10.11.2012թ-ից մինչև 28.09.2015-ը դիմումներ եմ գրել ՀՀ ոստիկանության պետին /նախկին/: Ենթադրենք, որ ոստիկանության որոշ պաշտոնատար անձանց գործողությունները ըստ ՀՔԾ-ի քննիչի որոշման հանցակազմ չեն պարունակել, չնայած դա այդպես չէ, բայց մինչ այդ ՀՀ ոստիկանության կողմից օրենքի խախտում, որպես այդպիսին հայտաբերվել է 10.11.2012թ-ի իմ դիմումն ուսումնասիրելիս, թե ոչ, իմ կողմից ներկայացրած խախտումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, որոնք թույլ են տվել ոստիկանության որոշ պաշտոնատար անձիք, որևիցե պաշտոնատար անձ օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկվել է, թե ոչ: Ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.02.2019թ-ի իմ դիմումից մեկ հատված, այն է. «Պարոն գնդապետ Ձեզ հասցեագրած իմ դիմումով ես չեմ խնդրել, որպեսզի ոստիկանությունը վերանայի ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը, ես խնդրել եմ, որպեսզի ոստիկանությունը անի այն, ինչը տարիներ շարունակ չի արել, այսինքն պարզաբանի, թե 10.11.2012թ-ի իմ դիմումն ուսումնասիրելիս ոստիկանության որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումներ հայտաբերվել են, թե ոչ, իմ կողմից ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, եթե այո, ապա որևիցե պաշտոնատար անձ պատասխանատվության ենթարկվել է, տույժ տրվել է, թե ոչ: Ես մինչև 2015թ-ը դիմումներ եմ գրել, փորձել եմ ճշտել, սակայն այդպես էլ չեն պատասխանել խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ» , մեջբերման ավարտ:
Ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումից մեկ հատված, այն է. «Ինչ վերաբերում է իմ նախկին դիմումներին, որ ինձ սպառիչ պատասխաններ են տրվել, ապա ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Ձեզ և Ներքին անվտանգության վարչության պետ պարոն Ռ.Սմբատյանին, ով նույնպես վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և տեղյակ չէ իմ նախկին դիմումներից Ձեր ենթակաները խաբել են, ես նախկինում բազմաթիվ դիմումներով խնդրել եմ, որպեսզի ինձ պատասխանեն արդյոք իմ կողմից ներկայացրած փաստերով Տիգրան Պետրոսյանի, Մինո Մխիթարյանի, ՇՄ վարչության որոշ պաշտոնատար անձանց գործողություններում օրենքի խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ, սակայն այդպես էլ կոնկրետ պատասխան չեմ ստացել: ՀՀ ոստիկանությունից 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրությամբ ինձ պատասխանել են, որ իբր դեռևս 2012թ-ին ինձ սպառիչ պատասխաններ են տրվել, բայց ես մինչև 2015թ-ի վերջ դիմումներ եմ գրել ու ինձ միշտ պատասխանել են, որ իբր թե ինձ տրվել են սպառիչ պատասխաններ, այդպես էլ չեն պատասխանել թե իմ կողմից նշված օրենքի խախտումները համապատասխանում է իրականությանը թե ոչ, որոնք թույլ են տվել իմ կողմից մատնանշած պաշտոնատար անձիք; ՀՀ ոստիկանության պետ / նախկին/ պարոն Վ. Գասպարյանին հասցեագրած 22 դիմում ունեմ, առաջին դիմումը գրել եմ 10.11.2012թ-ին, վերջինը՝ 28.09.2015թ-ին» մեջբերման ավարտ: Պարոն Սարգսյան ահա այս 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրության կապակցությամբ, որ իբր թե դեռևս 2012թ-ին ինձ սպառիչ պատասխաններ են տրվել ես ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Օսիպյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ դիմեցի պարոն Վ, Օսիպյանի կողքին նստած ՀՀ ոստիկանության պետի անձնակազմի ղեկավար պարոն Մերուժան Հակոբյանին, սեղանին դրեցի ի պատասխան իմ նախկին /2012-2015թ./ դիմումների ՀՀ ոստիկանության բոլոր գրությունները և ասացի, պարոն Հակոբյան նախկինում որպես ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Դուք նույնպես իմ դիմումներին պատասխանել եք, հիմա ցույց տվեք այս գրություններից որն եք համարում սպառիչ պատասխան իմ նախկին դիմումների, եթե ցույց տաք, ես այս պահին Ձեր առաջ գլուխ խոնհարեմ, ներողություն խնդրեմ գնամ, պարոն Մ.Հակոբյանը ցույց չտվեց որևէ գրություն, քանի որ այդպիսի գրություն չկար, նա լավ գիտեր ինչպես էին նախկինում պատասխանել իմ դիմումներին, պարոն Մ.Հակոբյանը միայն ասաց, որ ես անհոգ լինեմ, որ իմ դիմումներին պատշաճ ընթացք կտրվեն: Ահա այս խոսակցությունից հետո ՀՀ ոստիկանությունից իմ դիմումներին այլևս չեն պատասխանել, որ ինձ նախկինում սպսռիչ պատասխան է տրվել, այդ խոսակցությունից հետո այլ մանիպուլյացիա են անում, մեկ պատասխանում են, որ առկա է ՀՔԾ-ի որոշում և ոստիկանությունը իրավասու չէ անդրադառնալ դրան, մեկ պատասխանում են, որ ոստիկանությունը իրավասու չէ անդրադառնալ ՀՔԾ-ում տված ցուցմունքներին և այլն: Պարոն Սարգսյան, առ այսօր իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք չի տրվել, որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն նրանց պաշտոնն է բարձրացվել:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության 23.07.2019թ-ի թիվ 24/838 գրության մեջ նշված է նաև, որ իբր թե իմ դիմուներում ներկայացված է իմ սուբյեկտիվ մեկնաբանությունները, որ դրանք իրավաբանական նշանակության ստուգումների գործընթաց սկսելու հիմք չեն կարող հանդիսանալ: Պարոն Սարգսյան, այս կապակցությամբ կարող եմ ասել, որ ընդամենը պետք է կարդալ ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 10.11.2012թ-ի և 14.04.2018թ-ի իմ դիմուները և 05.05.2014թ-ի զեկուցագիրը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 26.12.2018թ-ի իմ դիմումը, որոնցում մանրամասն իմ կողմից ինչպես ասում են «հալած յուղի» նման ներկայացված և հիմնավորված է, թե որ պաշտոնատար անձը ինչպիսի «այլանդակություն» ՝ խախտում է թույլ տվել, այնպես որ դրանք իմ սուբյեկտիվ մեկնաբաբանությունները չեն, դրանք հիմնավորված են կոնկրետ օրենքներով և հոդվածներով: Պարոն Սարգսյան, խնդրում եմ Ձեզ. ժամանակ գտեք մի 40-50 րոպե, պահանջեք և անձամբ կարդացեք այդ երեք դիմումները:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության 23.07.2019թ-ի թիվ 24/838 գրության մեջ գրված է նաև հետևյալը, մեջբերում եմ, այն է. «Ինչ վերաբերվում է ոստիկանության այս կամ ծառայողի մասնագիտական որակների կամ բարոյական հատկանիշների առթիվ Ձեր գնահատու դատողություններին, ապա դրանք իրավական հարթությունում ուսումնասիրության առարկա չեն հանդիսանում, ինչպես նաև չեն կարող դիտվել որպես նախկին ոստիկանության պետի կողմից կայացված վարչական ակտերի /հրամանների/ վերանայման հիմք, այդ թվում՝ ոստիկանության կոնկրետ ծառայողին կոչում շնորհելու, խրախուսելու և ծառայողական անհրաժեշտությունից բխող այլ հարաբերությունների առնչությամբ» , մեջբերման ավարտ: Պարոն Սարգսյան, գրության այս հատվածը վերաբերվում է ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.02.2019թ-ի իմ երկրորդ դիմումին, այս դիմումով ես իմ մտահոգությունն էի հայտնել, որ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության կադրերի քաղաքականության վարչություն, որ դրանով իմ դիմումը կանխամտածված մտցվել է փակուղի: Ներկայացնում եմ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.02.2019թ-ի իմ երկրորդ դիմումից հատված, այն է. «Պարոն գնդապետ, ես կարծում էի, որ Ձեզ հասցեագրած 13.12, 2018թ-ի իմ դիմումում ներկայացրած փաստերով պետք է զբաղվի ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կամ իրավաբանական վարչությունը, սակայն չգիտես ինչու ներքին անվտանգության վարչության կողմից իմ դիմումը ուղարկվել է կադրերի վարչություն, ես սպասում էի, որ կհրավիրվեմ ՀՀ ոստիկանություն՝ դիմումում իմ կողմից ներկայացրած փաստերի վերաբերյալ որոշ պարզաբանումներ տալու համար: 26.12.2018թ-ին Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ես իմ մտահոգությունը հայտնեցի Ձեզ՝ իմ դիմումը ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն ուղարկելու կապակցությամբ, սակայն ՀՀ ոստիկանության աշխատակազմի ղեկավար պարոն Մ.Հակոբյանը Ձեր ներկայությամբ իմ մտահոգությունը փարատեց և ասաց, որ իմ դիմումի կապակցությամբ ինձ անպայման կհրավիրեն և կլսեն, սակայն ինձ չեն հրավիրել, չեն լսել և ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունից են իմ դիմումին պատասխանել: 09.01.2019թ-ին «Հայփոստի» միջոցով ստացել եմ ՀՀ ոստիկանության Կադրային քաղաքականության վարչության 27.12.2018թ-ի թիվ N 5/10-3/43 գրությունը, հետևյալ բովանդակությամբ, այն է. «ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված Ձեր դիմումին պարզաբանում ենք. Ոստիկանության ծառայողները պաշտոնի նշանակվում, խրախուսվում, ինչպես նաև նրանց կոչումներ շնորհվում են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կոնկրետ ծառայողին կոչում շնորհվել է վերադասության կարգով արված միջնորդության, ծառայողական բնութագրի, աշխատանքային ցուցանիշների և ոստիկանությունում ծառայության մաս հանդիսացող այն բաղադրիչների համակցությամբ, որոնց հավաքական բովանդակությունը կազմում է ներքին գերատեսչական նպատակահարմարությունը» , գրության ավարտ: Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության Կադրային քաղաքականության վարչության 27.12.2018թ-ի թիվ N 5/10/-3/43 գրության մեջ նշված չի թե այդ գրությունը կոնկրետ իմ որ դիմումի պատասխանն է, սակայն հաշվի առնելով Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումի բովանդակությունը, կարելի է ենթադրել, որ այդ գրությունը հենց 13.12.2018թ-ի իմ դիմումի պատասխանն է: Կարծում եմ, որ այս գրությունը չի կարելի համարել իմ 13, 12.2018թ-ի դիմումի պատասխան, քանի որ այն ըստ էության չի, սա պատասխան է ընդամենը պատասխանելու համար, այս պատասխանով ընդամենը ցույց է տրվում, որ իմ դիմումին պատասխանվել է: Ես իմ դիմումով չեմ խնդրել, որ ինձ պարզաբանվի թե ոստիկանության ծառայողը ինչպես է խրախուսվում, ինչպես է ոստիկանի պաշտոնը բարձրացվում, կամ ինչպես է ոստիկանին արտահերթ կոչում շնորհվում, ես գիտեմ այդ մասին, և ոչ միայն ես, կարծում եմ բոլոր ոստիկաններն էլ գիտեն, որ դրանք արվում են վերադասի միջնորդության հիման վրա՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, ես իմ դիմումով խնդրել եմ Ձեզ. որպեսզի համապատասխան ծառայության կողմից ուսումնասիրվի ոչ թե ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մ.Մխիթարյանը և նույն բաժնի նախկին պետ Տ.Պետրոսյանը ինչպես են խրախուսվել, այլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրվի թե ինչի համար են խրախուսվել, կոնկրետ երբ և ինչի համար են խրախուսվել, ես իմ դիմումով խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրվի ոչ թե ոստիկանության Արթիկի բաժնի պետի տեղակալ /այժմ բաժնի պետ / Մ.Մխիթարյանը ինչպես է գնդապետի կոչում ստացել, այլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրվի կոնկրետ ինչի համար, ինչ գործողության համար է գնդապետի կոչում ստացել, այն դեպքում երբ ըստ օրենքի ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է: Պարոն գնդապետ, Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումում ներկայացնելով որոշ փաստեր իմ խնդրանքը հետևյալն էր, այն է. «Պարոն գնդապետ, խնդրում եմ Ձեզ, հանձնարարել, որպեսզի ուսումնասիրվի Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին և նախկին պետ Տիգրան Պետրոսյանին տրված բոլոր խրախուսանքների հաճախականությունը և դրանց օրինականությունը, կոնկրետ երբ և ինչի համար են խրախուսվել, այդ թվում նաև Մինո Մխիթարյանին գնդապետի կոչում շնորհելու օրինականությունը: Խնդրում եմ իմ դիմումների ընթացքը վերցնել Ձեր շատ խիստ հսկողության տակ»: Պարոն գնդապետ, քանի որ ՀՀ ոստիկանության կադրերի վարչության 27.12.2018թ-ի թիվ 5/10-3/43 գրությունը ըստ էության չի որպես պատասխան Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումի, ուստի խնդրում եմ Ձեզ, հանձնարարել համապատասխան ծառայությանը, որպեսզի Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումին պատշաճ ձևով ընթացք տրվի» , մեջբերման ավարտ:
Պարոն Սարգսյան, ծանոթանալով ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ պարոն Մարգարյանի կենսագրությանը, պարզվում է, որ նա սկսած 2010թ-ից նույն վարչությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ես չեմ կարող ասել պարոն Մարգարյանը իմ նախկին /2012-2015թ./ դիմումների հետ առնչություն ունեցել է, թե ոչ, ինչպես իրավաբանական վարչության նախկին պետ Մ.Հակոբյանը /հետագայում աշխատակազմի ղեկավար/, բայց ես պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումում դիմել էի նաև հետևյալ խնդրանքով, այն է. «Պարոն գնդապետ, խնդրում եմ Ձեզ, թույլ մի տվեք, որ իմ նախկին /2012-2015թ/ դիմումներով զբաղված ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձիք հիմա էլ զբաղվեն իմ դիմումներով, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ մատով դիպչեն իմ դիմումներին, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ հեռվից նայեն իմ դիմումներին, Դուք նրանց մի հավատացեք, նրանք խաբել են Ձեզ և պարոն Ռ. Սմբատյանին: Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո չեք կարողանալու տիրապետել Ձեր զայրույթը և հենց իմ ներկայությամբ կհանձնարարեք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից և ոչ միայն դրան, ինձ լսելուց հետո վստահ եմ նաև, որ կհանձնարարեք, որպեսզի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց փակեն ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները» , մեջբերման ավարտ: Պարոն Սարգսյան, նույն խնդրանքով դիմում եմ նաև Ձեզ:
Պարոն Սարգսյան, խնդրում եմ Ձեզ, հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությանը, որպեսզի իմ բոլոր դիմումներին պատշաճ ձևով ընթացք տրվի և իմ կողմից մատնանշած պաշտոնատար անձիք իրենց կողմից թույլ տված «այլանդակության» ՝ խախտման համար պատասխանատվության ենթարկվեն: Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, իմ կյանքը «խորտակել» ցանկացողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչքան ուզում է դիմադրեն նրանք, քանի տարի ուզում է անցնի, ով ուզում է նրանց «թիկունքին» կանգնած լինի, նրանք պետք է պատասխան տան և վերջ:
Դիմումին կից ներկայացնում եմ.
1/ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության 23.07.2019թ-ի թիվ 24/838 գրության պատճեն
2/ ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 26.12.2018թ-ի իմ դիմումի պատճեն
3/ ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումի պատճեն՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 15.06.2018թ-ի իմ դիմումին կից
4/ ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 10.11.2012թ-ի և 16.11.2012թ-ի իմ դիմումների պատճեն, ինչպես նաև 05.05.2014թ-ի զեկուցագրի պատճեն
5/ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության 19.12.12թ-ի թիվ 12/1513 գրության պատճեն

Դիմող՝ Հ.Մահորյան
30.10.2019թ.


Իլրումն 30.10.2019թ-ի իմ դիմումի.
Պարոն Սարգսյան, ես գրանցված եմ եղել 30.10.2019թ-ի Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը, ներկայացել եմ աշխատակիցներին, սակայն հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ քաղաքացիներին Դուք անձամբ չէիք ընդունում, ինձ հետ բերել էի Ձեզ հասցեագրած 30.10.2019թ-ի թվագրմամբ իմ դիմումը, որը ուզում էի ներկայացնել և անձամբ Ձեզ հանձնել; Ես որոշեցի նշված դիմումը Ձեզ ներկայացնել Ձեր կողմից քաղաքացիների հաջորդ՝ 27.11.2019թ-ի ընդունելությանը, սակայն ընդունելությունից մեկ օր առաջ ՀՀ ոստիկանությունից ինձ հայտնեցին, որ այդ ընդունելությանը նույնպես քաղաքացիներին Դուք անձամբ չեք ընդունելու, քանի որ այդ օրը չէի կարողանալու Ձեր հետ հանդիպել, ընդունելությանը չեմ ներկայացել, նշված դիմումը «Հայփոստի» միջոցով Ձեզ եմ ուղարկում 05.12.2019թ-ին: Պարոն Սարգսյան, հույսով եմ, որ Ձեր կողմից ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնին նոր նշանակված պարոն Մ.Մուրադյանը և ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին նոր նշանակված պարոն Ա.Մկրտչյանը իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք կտան, քանի որ պարոն Մուրադյանի և պարոն Մկրտչյանի կենսագրությունից երևում է, որ նրանք նախկինում ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում չեն աշխատել և իմ նախկին դիմումների հետ առնչություն չեն ունեցել, մանիպուլյացիաներ չեն արել: Հույսով եմ, որ պարոն Մ.Մուրադյանը և պարոն Ա.Մկրտչյանը չեն լսի նախկինում իմ դիմումներով զբաղվողներին, չեն վերցնի կարդա ի պատասխան իմ դիմումների ՀՀ ոստիկանության նախկին գրությունները և դրանց հիման վրա իմ դիմումներին պատասխանի, այլ անձամբ կկարդան, կուսումնասիրեն իմ դիմումներում ներկայացրած փաստերն ու դրանց հիմնավորումները և մանրամասն կզեկուցեն Ձեզ: Եթե մանրամասն զեկուցեն, վստսհ եմ, որ Դուք պատասխանատվության կենթարկեք, «կվռնդեք» որոշ պաշտոնատար անձանց ոստիկանության համակարգից, այդ թվում ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին, դա անելու համար բոլոր հիմքերը իմ դիմումներում ներկայացված է, վստահ եմ նաև, որ ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց կփակեք ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները:

Դիմող՝ Հ.Մահորյան
05.12.2019թ.

Basın sekreteri: Հովիկ Մահորյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Հովիկ Մահորյան
19:09, 22.12.2019
00:18, 22.12.2019
00:30, 18.11.2019
23:22, 27.10.2019
19:25, 03.10.2019
21:57, 26.06.2019
21:59, 02.03.2019
20:38, 02.03.2019
22:30, 12.01.2019
22:21, 10.01.2019
22:21, 26.12.2018
19:46, 20.12.2018
21:02, 02.12.2018
20:29, 26.11.2018
09:04, 12.11.2018
21:25, 10.11.2018
18:46, 08.11.2018
21:12, 28.10.2018
12:02, 23.10.2018
21:01, 14.10.2018
yukarı