MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Yarın:+27 °C
Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը փաստաբան է փնտրում
00:08, 26.12.2019
2307 | 0

Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ և Իսրայելի Կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանը փաստաբան է փնտրում իր խախտված իրավունքները և արդարությունը վերականգնելու համար: Այսպիսին է նրա նամակի տեքստը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՐԱԿՅԱԼ ԵՒ ԱՆԱՉԱՌ ՓԱՍՏԱԲԱՆ.
Գործս ընդդեմ Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի եւ նույն միության «Սիմֆոնիկ եւ կամերային» ժանրի նախագահ Աշոտ Ղազարյանի դեմ է.
ՀԱՅՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ.
Արդեն երկու տարի ինձ անընդմեջ զրկում են ԿՄ փառատոնին մասնակցելուց: Այո, ԿՄ նախագահ Արամ Սաթյանի հետ մեր անձնական հարաբերությունները վատ են, շատ վատ, բայց կրկնում եմ՝ ԱՆՁՆԱԿԱՆ, որը կարծում եմ չպիտի շահարկվի միության որեւէ անդամի, փառատոնին մասնակցելու կամ չմասնակցելու, կամ թե այլ օրինական պարագաներում ԵՒ ԱՌՀԱՍԱՐԱԿ:
Աշնանային փառատոնին մասնակցելու հույս ցանկությամբ, բազմիցս, հեռախոսով կապվել եմ Աշոտ Ղազարյանի հետ (որպես սեկցիայի նախագահ): Իմացել՝ Փառատոնը կկայանա հոկտեմբերի կեսից նոյեմբերի մեջ: Որպես կատարվելիք ստեղծագործություն ներկայացրել եմ Տրոմբոնի եւ նվագախմբի համար գրված, թիվ 2 կոնցերտը, եւ նոտաները, նաեւ համացանցի (յութուբ) հասցեն (այո, ստեղծագործությունը, որ հեղինակել էի Իսրայելի Մշակույթի նախարարության պատվերով, արդեն կատարվել էր Իսրայելում... երեք անգամ, բնականաբար կար եւ համացանցում, բայց ինձ համար կարեւոր է Հայաստանում կատարվելը՝ ԱՌՀԱՍԱՐԿ, քանզի ես բնակվում եմ Իսրայելում, ապրում՝ Հայաստանում, Հայաստանով...):
Աշոտ Ղազարյանից ստացածս տեղեկության հիման վրա Թել Ավիվ -Երեւան ինքնաթիռի տոմս եմ գնել՝ հոկտեմբերի 15-ից մինչ ամսվա վերջ, միտումով, որ եթե սիմֆոնիկ համերգը անգամ կայանար նոյեմբերի սկզբներին՝ տոմսս կերկարացնեմ:
Երեւան ժամանելուց անմիջապես ետք, զանգահարել եմ Աշոտ Ղազարյանին, ասաց... սիմֆոնիկ համերգ չի լինելու, ԲԱՅՑ ՉԱՍԱՑ, թե փոխարենը ինչ է լինելու (հարկ եղած դեպքում կարելի է համապատասխան մարմիններից ստանալ մեր բոլոր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները) եւ այդ «փոխարենի» ու սիմֆոնիկ համերգի չկայացման առթիվ բանից պարզվեց տեղյակ են եղել սիմֆոնիկի հայտ ներկայացրած ԲՈԼՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ (Հայաստանում եւ թե դրսում բնակվող) ԲԱՑԻ ԻՆՁԱՆԻՑ, ընդ որում ԲՈԼՈՐԻՆ ԷԼ.ՆԱՄԱԿ (իմել) էր ուղարկված դեռ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ՝ 30/09/19...... Ներկայացնում եմ էլ. իմելի կրկնօրինակը՝ ես ցուցակում չկամ: Ավելին, եթե ուշադրություն դարձնեք էլ. նամակի անունների ցուցակի տակի գրվածին, ապա կնկատենք՝ սիմֆոնիկի փոխարեն ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՆՈՐ ԿԱԶՄ (ես ունեմ ստեղծագործություններ «թառից մինչեւ սաքսոֆոն» այնպես որ կարող էի տեղավորվել ցանկացած գործիքային կազմում), ընդ որում հայտնել են վերջին ժամկետը՝ հոկտեմբերի 5: Բայց ինձ ՏԵՂՅԱԿ ՉՊԱՀԵՑԻՆ, ՉՊԱՀԵՑԻՆ:
Խոր վիրավորված եւ հոգեկան ապրումներով եկել եմ ԿՄ, ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՎԵՐՑՐԵԼ ԻՄ ԲՈԼՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԵՐԿՈՒ ՓՈՔՐ ՃԱՄՊՐՈՒԿ ԷԻ ԲԵՐԵԼ) եւ միությունից դուրս գալուց ասացի քարտուղարուհի, տիկ Աստղիկ Մելքոնյանին՝ «Եթե այս իմելի (սիմֆոնիկ համերգի չկայացման) մասին Սաթյանը չգիտեր, ուրեմն ԿՄ նախագահը իմել ուղարկողն է, իսկ եթե գիտեր, ուրեմն ես այլեւս այստեղ գործ չունեմ», ասացի եւ դուրս եկա ԿՄ շենքից, միություն, որին անդամակցում եմ Պատվով (ինչու չէ, նաեւ անունով...) 1982թվից...
Վերադառնալով Հայֆա, չկարողացա ազատվել ինձ տանջող արժանապատվությունս անարգված ու հոգեկան ապրումներ պատճառող մտքերից, արդյունքում հայտնվեցի ...Հայֆայի «ԿԱՐՄԵԼ» հիվանդանոցում՝ միկրոինսուլտ (տանը ընկա գլխապտույտ, սիրտ խառնոցից): Ներկա վիճակում շարունակում եմ բուժումը (անցնում եմ ՄԱՆՐԱԶՆԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ընդունում դեղեր...շնորհակալ եմ, վերաբերվում են հարգանքով (ես չգիտեի, բուժող բժիշկը ներկա է եղել Հայֆայում կայացած իմ երեք համերգներից մեկում... ճանաչեց... ուրախացա....):
Ես պահանջում եմ բարոյական (ներողության ձեւով) եւ նյութական փոխհատուցում. Խոստանում եմ ողջ հնարավոր ստանալիք գումարը փոխանցել Երեւանի (կամ Հայաստանի) մանկատներից, կամ ծերանոցներից մեկ երկուսին:
Ինձ անհրաժեշտ է լավ փաստաբան: Ահա իմ հեռախոսի համարը՝ + (972) 524 797 027 եւ զգուշացնում եմ զազրախոսներին՝ Հեռախոսը դրված է հատուկ ռեժիմի վրա՝ ամեն բան արձանագրվում է եւ ձայնագրվում, ձեր գլխին փորձանք մի բերեք....Կարելի է զանգահարել Viber, whatsup, եւ zangi բոլորն էլ անվճար:
Շնորհակալություն: Նուբար Ասլանյան, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ:
Կից ներդնում եմ 30.09.19-ին միության անդամներին (բացի ինձանից) ուղարկված իմելի պատճեն:
Հարգանքով՝ 25.12.19 Հայֆա-Երեւան:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
298 | 0
00:09, 09.03.2024
842 | 0
yukarı