MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Yarın:+20 °C
Խորը և ոչ այնքանը խորը մտքեր
20:21, 09.01.2020
3939 | 0

Քաղաքական գործիչների կեսը ոչնչի պիտանի չէ, իսկ մնացյալ կեսը պատրաստ է ամեն ինչի:

Քոլյուշ (1944 - 1986), ֆրանսիացի հումորիստ դերասան

Երաժշտությունը մեղմում է բարքերը. օրինակ՝ Մարսելյեզը:

Քոլյուշ

Ով վիշապի դեմ տևական պայքար է մղում, ինքն է վիշապ դառնում:

Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900), գերմանացի փիլիսոփա

Քաղաքականությունն անդույետի (խոզի մսից պատրաստվող ֆրանսիական երշիկ) նման է. դրանից պիտի մի քիչ քա քի հոտ գա, բայց՝ ո՛չ շատ:

Էդուարդ Հերիո (1872 - 1957), ֆրանսիացի պետական ու քաղաքական գործիչ

Ապուշը

Երբ իմաստունը ցույց է տալիս լուսինը, ապուշը նրա մատին է նայում:

Լաո Ցզի (մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ – 6-րդ դարի վերջ), չին փիլիսոփա

Ապուշի աչքին ապուշ երևալը համադամասիրական վայելք է:

Ժորժ Քուրթելին (1858 - 1929), ֆրանսիացի գրող

Անսահմանություն

Կա երկու անսահմանություն՝ տիեզերքի ու մարդկային տխմարության, միայն թե տիեզերքի անսահմանության առումով մենք լիովին համոզված չենք:

Ալբերտ Այնշթայն (1879 - 1955), ֆիզիկոս

Եթե դուք տրտնջում եք, թե մաթեմատիկային առնչվող խնդիրներ ունեք, ապա ինչ կասեիք, եթե մաթեմատիկայի հետ կապված իմ խնդիրները ձերը լինեին:

Ալբերտ Այնշթայն

Գրականությունն ընդհանուր ոչինչ չունի բառապաշարի հարստության հետ, այլապես մեծագույն գլուխգործոցներից մեկը բառարանը կլիներ:

Պոլ Լեոթո (1872 - 1956), ֆրանսիացի գրող և գրաքննադատ

Ստել

Երբեք ավելի շատ չեն ստում, քան ընտրություններից առաջ, պատերազմի ընթացքում ու որսից հետո:

Ժորժ Քլեմանսո (1841 - 1929), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ

Օթերևույթաբանություն

Ավելի լավ կլինի, որ այսօր անձրև տեղա, քան մեկ այլ օր, երբ եղանակն հրաշալի է:

Պիեր Դաք (1893 - 1975), ֆրանսիացի գրող, երգիծաբան

Մահն ապրել իմանալու բացակայությունն է:

Պիեր Դաք

Աստվածաբանությունն Աստծու նման պարզ է, և Աստված երեք մասի է բաժանված:

Ժակ Պրեվեր (1900 - 1977), ֆրանսիացի բանաստեղծ և կինոդրամատուրգ

Հայելիներ

Լավ կլիներ, որ հայելիները պատկերն անդրադարձնելուց առաջ մի լավ խորհեին:

Ժան Կոկտո (1889 - 1963), ֆրանսիացի գրող

Մահ

Երբ մենք մեռնում ենք, դա արդեն երկարաժամկետ է:

Մոլիեր (1622 - 1673), ֆրանսիացի դրամատուրգ

Գաճաճները նույնպես փոքրից են սկսել:

Վերներ Հերցոգ (1942 -), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և դերասան

Չեզոքություն

Լինել չեզոք՝ նշանակում է օգտվել ուրիշների վարանումից սեփական գործերը կարգավորելու համար:

Դենի Դիդրո (1713 - 1784), ֆրանսիացի փիլիսոփա

Անգետը պնդում է, գիտունը՝ կասկածում, իսկ իմաստունը՝ խորհում:

Արիստոտել (մ.թ.ա. 384 - 322), հույն փիլիսոփա

Հանդուրժողականությունը պետք է ընդամենը ժամանակավոր վիճակ լինի: Այն պետք է հանգեցնի հարգանքի: Հանդուրժել՝ նշանակում է նախատել:

Վոլֆգանգ ֆոն Գյո թե (1749 - 1832), գերմանացի գրող

Բռնությունն անձեռնաահասության առաջին ապաստանն է:

Իսահակ (Այզեկ) Ազիմով (1920 - 1992), ամերիկացի ֆանտաստ գրող

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
yukarı