MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Yarın:+27 °C
Այնպես որ, զուգարանների թեման հեչ ծիծաղելի չէ, ոչ էլ երկրորդական
12:36, 11.01.2020
9454 | 0

Տարիներ առաջ էր, 1986-ին, Հայաստանի պիոներ տների լավագույն վարիչներից կազմված խմբում, ես էլ մեկնեցի Մոսկվա՝ մասնակցելու ԽՍՀՄ ու սոց. երկրների վարիչների տասնօրյա հավաք-կոնֆերանսին: Առաջին անգամն էի լինում Մոսկվայում, բայց առանձնապես չոգևորվեցի ոչ Մոսկվայով, ոչ ռուս ազգով: Դե, այդ առանձին թեմա է, կապ չունի քննարկվող զուգարանային թեմայի հետ:
Բացի ընդհանուր լսումներից ու քննարկումներից, մի քանի խմբերի բաժանված մասնակիցներով, լսումներ, քննարկումներ, հանդիպումներ էինք ունենում նաև առանձին տեղերում: Այնպես էր ստացվել, որ իմ խմբում Հայաստանից միայն ես էի, մյուսները ուկրաինացի, ղազախ, էստոնացի, լատիշ, ռուսներ էին:
Մի օր էլ հանդիպման էինք գնացել Մերձմոսկովյան Օլիմպիական սպորտային կենտրոնում՝ ինչ-որ մի քանի սպորտսմենների հետ, անուններն էլ չեմ հիշում: Այս սպորտսմենները սկսեցին պատմել տարբեր հանրապետություններ այցերի ընթացքում ունեցած իրենց տպավորություններից: Հանկարծ նրանցից մեկը հարցրեց, թե Հայաստանից խմբում մարդ կա՞: Ես հպարտ-հպարտ արձագանքեցի: Տղան մի պահ հապաղեց, բայց ասաց մոտավորապես այսպես, թե՝ Հայաստանը շատ գեղեցիկ էր, ձեր ազգն էլ շատ հյուրասեր էր, բայց այ, ինձ բոլորովին դուր չեկավ, որ ձեր ճանապարհներին ոչ մի տեղ զուգարան չկար, բայց լավ էր, որ ամենուր մեծ-մեծ քարեր կային, ճանապարհ գնալիս, մեր կարիքները հոգում էինք քարերի հետևում, իսկ քաղաքներում, նույնիսկ Երևանում եղածներն էլ, շատ անհարմար էին ու կեղտոտ, գարշահոտ: Որպես իր ասածի վկայություն, նա դարձավ ու հարցրեց ընկերոջը, թե՝ հիշու՞մ է այդ, ի պատասխան, ընկերը գլխով արեց:
Էլ ի՞նչ ասեմ, ես մեռած էի, թաղած չէի, մանավանդ, երբ էստոնացին զարմացած բացականչություն արեց՝ աչքերն իմ վրա չռելով:
Հիմա կասեք՝ բա չկարողացա՞ր դրա պորտը տեղը դնել: Է՜, էլ դնեի-չդնեի, ամոթու մեռա, մնացի, ու ամեն հիշելուց նույն ապրումն եմ ունենում: :
Այնպես որ, վարչապետի առաջ քաշած այս զուգարանային թեման հեչ ծիծաղելի չէ, ոչ էլ երկրորդական:


Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմեն Ալոյան
22:04, 13.10.2021
6295 | 0
14:55, 29.06.2020
8143 | 0
20:47, 06.05.2020
9917 | 0
13:46, 28.04.2020
10256 | 0
12:42, 03.04.2020
14207 | 0
10:49, 09.03.2020
7754 | 0
19:07, 14.12.2019
10482 | 0
yukarı