MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Yarın:+27 °C
Կարծիք կա, որ վարչապետը տեղյակ չէ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մի շարք ծննդատներ և հիվանդանոցներ է փակում
16:12, 13.01.2020
2153 | 0
Տարածեք, թող հասնի վարչապետին
Կարծիք կա, որ վարչապետը տեղյակ չէ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մի շարք ծննդատներ և հիվանդանոցներ է փակում, և որ 2020-ի բյուջեով մի շարք մարզային բուժհիմնարկների գումար չի տրամադրվել, որ հարյուրավոր բժիշկներ այսօր մնում են անաշխատավարձ:
Դե եկեք օգնենք մեր վարչապետին, որպեսզի նա իմանա այս մասին և պատժի բուժհաստատություներ փակող, մարդկանց անաշխատանք, շրջանների բնակիչներին էլ առանց բժիշկի թողնող նախարարին:
Իսկ եթե կարծում եք, թե հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած այդ ամենի հետևում և լավ էլ քաջատեղյակ է, ի՞նչու չեք բողոքում հենց նրա որոշման դեմ, ի՞նչու եք լռում:
Հիրավի հնարավոր չէ, որպեսզի վարչապետ մարդը չիամնա, որ պետբուջեն 2020-ին չի նախատեսել մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորում: Սակայն եթե դուք դա գիտակցում եք, ի՞նչու չեք բողոքում նրանից, իսկ եթե չեք հավատում և ընդունում, ի՞նչու չեք բողոքում նախարարից: Թե՞ այս ստեղծված իրավիճակը դուրներդ շատ է գալիս:
Եթե այսօր Մարալիկում է փակվում ծննդատունը, վաղը այն կարող է փակվել ձեր շրջանում: Ուշքի՜ եկեք և համախմբվեք, քանի հերթը ձեզ չի հասել:
Ինչ թքածողական վերաբերմունքով որ ուրիշների դարդն ու ցավն եք չափում, նույնպես էլ ձերն են չափելու:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı