MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+26 °C
4 գյուղատնտեսական քոլեջ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
15:20, 14.01.2020
3696 | 0

Չորս գյուղատնտեսական քոլեջներ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում։ Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ։

Փորձագետիտական խմբերը հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արտաքին գնահատում կիրականացնեն Վանաձորի պետական գյուղատնտեսական, Գորիսի պրոֆեսոր Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական, Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարյանի անվան պետական գյուղատնտեսական և Գավառի ակադեմիկոս Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջներում։

Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան յուրաքանչյուր քոլեջի ղեկավար կազմի, ուսումնաօժանդակ կառույցների աշխատակիցների, դասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների, կարիերայի կենտրոնի աշխատակիցների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ Փորձագետների խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր քոլեջ մատնանշված թերությունների վերացման ծրագիր կկազմի։ Իսկ հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով այդ փաստաթղթերի վրա։

Չորս գյուղատնտեսական քոլեջների հավատարմագրումը տեղի է ունենում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում։ Այս ուսումնական հաստատությունները հավատարմագրմանը նախապատրաստվելու տևական ճանապարհ են անցել․ քոլեջների աշխատակիցները վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, ապա ՈԱԱԿ-ի հետ համագործակցությամբ իրենց ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգ են ներդրել՝ աստիճանաբար նախապատրաստվելով ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ Քոլեջների աշխատակիցների համար ծրագրի շրջանակներում դասընթաց է իրականացրել նաև Բուլղարիայից ժամանած մասնագետ Պատրիցիա Գեորգիևան։

Նշենք, որ գյուղատնտեսական քոլեջներում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբերում ընդգրկված են մեկական միջազգային, երեքական հայաստանյան փորձագետներ և մեկական ուսանող-փորձագետ։


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı